Վերջին տարիներին և՛ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող, և՛ օլիմպիադաներում հաջողություններ ունեցող սաների թիվը կտրուկ աճել է։ 2012թ. օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է երկու, իսկ 2013թ.` տասներեք աշակերտ. բոլոր դիմորդներն ընդունվել են բուհեր:
Աշակերտներն ունեն պատասխանատվության բարձր զգացում, նրանց ջանքերը գնահատվում ու քաջալերվում են: Մրցանակներ են սահմանված ոչ միայն ուսումնական, սպորտի և գեղարվեստի բնագավառում, այլև բարոյական հատկանիշների համար, օրինակ` «ամենաընկերասեր կամ ամենապատասխանատու աշակերտ»:
Դպրոցը պատրաստակամ է կրթել և դաստիարակել այնպիսի սերունդ, որի գործունեությունը կծառայի ի նպաստ հանրության:
Մրցանակակիրներն ու անապահով ընտանիքների երեխաներն ամառային հանգիստն անց են կացնում Մայր Աթոռի և «Ջինիշյան» հիմնադրամի կազմակերպած անվճար ճամբարում:
Ճամբարում երեխաներն ունենում են օտար լեզուների, երաժշտության, նկարչության, պարի, ասեղնագործության և այլ խմբակների, ինչպես նաև արշավների, սպորտային խաղերի ու վարժանքների մասնակցելու հնարավորություն: Հոգևոր զրույցներ են ծավալվում հոգևորականների ու հոգեբանների հետ:
#132րդԿաթողիկոսը #ՆՍՕՏՏ #ԳարեգինԲ #Մայրավանք#Մայր_Աթոռ_Սուրբ_Էջմիածին #Էջմիածնի_Սուրբ_Տաճար #Հայ#Առաքելական #Եկեղեցի
132-րդ Կաթողիկոսը
https://www.facebook.com/132rdkatoxikosy/
Гарегин II (Գարեգին Բ) - Верховный Патриарх и Католикос (Կաթողիկոսը) всех армян.