Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Գնումները՝ անգլերենով

22:25, Понедельник, 08 Апреля, 2013 года
Գնումները՝ անգլերենով

2013թ. ապրիլի 4-ին Վանաձորի հ. 28 հիմնական դպրոցի IVա դասարանում անգլերենի բաց դաս էր «Գնումներ» թեմայով։ Դասը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Լուսինե Մամյանը։ Աշակերտները դերախաղի, երկխոսությունների, բեմականացման միջոցով ներկայացրին գնումներ կատարելու առօրեական իրավիճակներ։ Աշակերտների խոսքը գեղեցիկ էր, սահուն և անմիջական։ Երեխաների խանդավառությանն ու ոգևորությանը չափ չկար։ Չէ որ նրանք թե՜ մթերային խանութում, թե՜ հանրախանութում կարողանում էին գնումներ կատարել անգլերենով, տանը մայրիկի հետ զրուցել այս թեմայի շուրջ էլի անգլերենով։

Դասին ներկա ուսուցիչներն ու ծնողները հաճելիորեն զարմացած ու հիացած էին երեխաների վարժ ու սահուն անգլերեն խոսքով։

Ուսումնական գծով փոխտնօրեն Վ. Մկրտչյանը, ամփոփելով դասը, նշեց անգլերեն լեզվի իմացության կարևորությունը ներկա աշխարհում մրցունակ ու կայացած լինելու համար ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3198 | 0 | 0
Facebook