Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Երեխա-ծնող փոխվստահություն

16:07, Среда, 18 Июля, 2018 года
Երեխա-ծնող փոխվստահություն

Հաճախակի եմ ականատես լինում տարբեր ընտանիքների, ծնողների մտածելակերպի և երեխաների դաստիարակությանը: Ծնողների համար իհարկե մեծ նշանակություն ունի երեխայի բարեկեցությունը, անկախ իր սոցիալական ապահովությունից: Կան ծնողների մի քանի տեսակ. Ծնողներ, որոնոք ամենայն խստությամբ հետևում են իրենց երեխաներին, զրկում տարբեր միջոցառումներից, հեռացնում շրջապատող աշխարհից: Այսպիսի երեխաների համար դեռահասությունից արդեն սկսվում է վախ, ամաչկոտություն: Նրանց հենց հասունացման բարդ շրջանում, ունենալով «» խստություն, չեն կիսվում ծնողների հետ, ամաչում են իրենց հասակակիցներից հետ մնալուց: Արդեն չափահաս նման երեխաները, մտնելով նոր կյանք չեն կարողանում ազատ հաղորդակցվել:

2. Այս տիպի ծնողները նրանք են, ովքեր 5-6րդ դասարաններից երեխային թողնում են ինքնուրույն: և հենց երեխան սխալ քայլ է անում ու դրա մասին իմանում են երեխային հոգեբանական ճնշում են գործադրում: Այս տիպի երեխաների մոտ ավելի շատ է ֆոբիան կյանքի հանդեպ, բայց նրանք ավելի միայնակ են զգում իրենց կյանքում: Նրանց մոտ այն շրջանն է լինում այդ տարքիում, որ ուղակիորեն իրենց ծնողի ներկայությունը իրենց կյանքում շատ կարևոր դեր է խաղում:
     3. Այս տիպի ծնողները նվիրված են իրենց երեխաներին և հակառակը: Նման ընտանիքներում երբ կա փոխվստահություն, երեխաների մոտ զարգացվածությունն ավելի լավ է տեղի ունենում: Նրանք կյանքին նայում են ռեալ, սխալի ժամանակ գիտեն, որ ունեն հենարան և խորհրդատու, որին կարող են վստահել:
    
    
     Հարգելի ծնողներ ուշադրություն դարձրեք Ձեր երեխաներին, նրա հետաքրքրություններին, ժամանակ անց կացրեք նրանց հետ: ԵՒ կտեսնեք, որ Ձեր երեխան կայացած կլինի և Ձեր կողքին ամեն պարագայում:
    
    
Источник: Հեղինակային
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5633 | 0 | 0
Facebook