Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Նելլիի անակնկալը

Armine Sndoyan
Автор:
Armine Sndoyan
19:16, Пятница, 05 Апреля, 2013 года
Նելլիի անակնկալը

Դեռևս շաբաթներ առաջ համացանցում տարածվեց երեքամյա Նելլիի հիվանդության մասին լուրը: Փոքրիկի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ հիվանդությունը: Բազմաթիվ բարի մարդկանց շնորհիվ հաջողվեց երեխային տեղափոխելԵվրոպա բուժման համար: Փոքրիկ Նելլիի ընտանիքի անդամները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բոլոր աջակիցներին՝ հանձինս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Պրն. Արմեն Ուլիխանյանին իր մատուցած անակնկալի համար:

Փոքրիկ Նելլիի ընտանիքը մեկնելուց ժամեր առաջ ունեցավ անսպասելի հյուր դա Պրն. Ուլիխանյանն էր: Նա ասեց, որ ժամեր առաջ համացանցից տեղեկացել է երեխայի մասին և չէր կարող անտարբեր մնալ և իր սեփական ներդրումը չունենալ իր շրջանի բնակչին աջակցման հարցում: Պրն. Ուլիխանյանը չգիտեր, որ Նելլին արդեն առավոտյան մեկնելու է բուժման: Փոքրիկ Նելլիի և թաղապետի միջև տեղի ունեցավ ջերմ զրույց և զրույցի ընթացքում երբ թաղապետը հարցրեց Նելլիին թե ինչ է ուզում, Նելլին ասաց, որ ուզում է ճոճանակ, ի պատասխան Նելլիի ցանկության Պրն. Ուլիխանյանը պատասխանեց, որ երբ Նելլիին գա և տա աստված, որ առողջ վերադառնա Հայաստան ինքը անձամբ է դիմավորելու Նելլիին մինչև բակ, իսկ այդ ժամանակ արդեն իրենց մուտքի առաջ տեղադրված կլինի Նելլիի անունով ճոճանակը, դու մենակ առողջացի բալես: Այնուհետև նա դուրս գալուց մաղթեց առողջություն և բարի ճանապարհ և իր կողմից ցուցաբերեց ֆինանսական օգնություն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5470 | 12 | 0
Facebook