ՄԵՐՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հնագույն ժամանակներից ի վեր բուժական մերսման օգնությանն են դիմել Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Հունաստանում: Նույնիսկ Հիպոկրատի գրվածքներում կարելի է գտնել մերսման մասին հիշատակում: Հիպոկրատը մատնանշել է մերսման բուժական ազդեցությունը մարդու առողջության վրա: Ավիցեննան իր ՝ «Բժշկության գիրք» ստեղծագործության մեջ նույնպես դիմել է մերսման հրաշալի ներգործությանը. Նա նկարագրել է մարմնամարզությունն ու մերսման տեխնիկան: Այս խորհուրդները օգտագործվել են տարբեր երկրներում, ներառյալ` Հայաստանը: Մերսումը նախատեսված է ոչ միայն հանգստանալու, լարվածության և հոգնածության թեթևացման, նիհարելու համար, այլ նաև հիվանդությունների և վնասվածքների վերականգնման համար: Մերսման տեխնիկան հետևյալն է. -հարթեցում -սեղմում -թափահարում -հարվածների տեխնիկա - վիբրացիաներ Չնայած այն հանգամանքին, որ կան մերսման բազմաթիվ տեսակներ, հիմնական տեսակներն են. - բուժիչ - վերականգնողական - պրոֆիլակտիկ - կոսմետիկ - հակացելյուլիտային - ընդհանուր մերսում - երեխաների մերսում Ցավոք, շատ աղջիկներ և կանայք ծանոթ են ցելյուլիտ հասկացողությանը: Հակացելյուլիտային մերսումը այս խնդիրը հաղթահարելու արդյունավետ միջոց է: Այն կարծիքը, որ հակացելյուլիտային մերսումը ցավալի գործընթաց է և հեմատոմաներ է թողնում մաշկի վրա, չի համապատասխանում իրականությանը։ Եթե հակացելյուլիտային մերսումը կատարվում է ճիշտ, ոչ մի հեմատոմա չի լինում մաշկի վրա։ Մերսման արդյունքը տեսանելի է միայն 10-12 պրոցեդուրաներից հետո: Հակացուցումներ։ Սրտի հիվանդություն, թրոմ***, վարակիչ հիվանդություններ, վարիկոզ, մաշկի հիվանդություններ, հղիություն: Մեջքի մերսման ընթացքում հանգստանում են մկանները, մարդը ձեռբազատվում է հոգնածությունից ու սթրեսից: Սովորաբար, մեջքի մերսումը երկար չի տևում` 20-30 րոպե: Մանկական մերսումը անհրաժեշտ է երեխայի առողջության ամրապնդման համար: Կան մանկական մերսման մի քանի տեսակներ` բուժական, ուղղիչ, կանխարգելիչ: Երեխան կարիք ունի օրական 5-10 րոպե մերսման: Սա նրա առողջության երաշխիքն է։ Պարանոցի շրջանի մերսումը ցուցվում է գլխացավի, հիպոդինամիայի, օստեոխոնդրոզի, ողնուղեղի անբավարար շրջանառության համար: Դրական արդյունքը երևում է ընդամենը 5-7 պրոցեդուրաներից հետո: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ պարանցը, բավականին փխրուն է, և ոչ պրոֆեսիոնալ շարժումներ կարող են հանգեցնել զգալի վնասների: Հակացուցումներ։ - հիպերտոնիա - նորագոյացություններ (ներառյալ չարորակները) - սրտի անբավարարություն - պարանոցի վնասվածքներ և վերքեր Ընդհանուր մերսումը կատարվում է մկանային տոնուսի բարելավման, առողջության վերականգնման, նյարդային հուզմունքների նվազեցման, մարսողության և արյան շրջանառության բարելավման, իմունիտետի բարձրացման համար: Հակացուցումներ։ - չարորակ նորագոյացություններ - հղիություն Քրոսս Առողջության պահպանման կենտրոնի բարձրակարգ պրոֆեսիոնալները պատրաստ են ամեն ինչ անել Ձեր առողջության ու գեղեցկության համար: |