Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

«Ճանապարհ» ՍՊԸ-ն կցուցադրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան

12:06, Пятница, 05 Апреля, 2013 года
«Ճանապարհ» ՍՊԸ-ն կցուցադրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան
     Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի «Ժամանակակից տեխնոլոգիաները և «Caterpillar» կազմակերպության մեքենաները ԱՊՀ երկրների ճանապարհաշինական ոլորտում» թեմայով միջազգային գիտագործնական սեմինար։
    
     Սեմինարի շրջանակներում Աբովյան քաղաքի մոտակայքում գտնվող շինհրապարակում «Ճանապարհ» ՍՊԸ - ն 130մ ճանապարհահատվածի վրա կցուցադրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան՝ «Կատերպիլարի» նորագույն տեխնիկայի օգտագործմամբ։
    
     Գիտագործնական սեմինարի բացումը տեղի կունենա ապրիլի 5-ին` ժամը 8.30-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Անի» կոնֆերանս դահլիճում, իսկ գիտագործնական ցուցադրությունը՝ Աբովյան քաղաքի մոտակայքում (Աբովյան-Մայակովսկի խաչմերուկ) գտնվող շինհրապարակում ժամը 14.30-ին։
    
     Տեխնիկայի ցուցադրությանն ու աշխատանքի փորձարկմանը ներկա կլինի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
    
     Գիտագործնական ցուցադրության ընթացքում ներկայացվող ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մի մեթոդ, ըստ որի հատուկ սարքավորումների միջոցով ճանապարհային պատվածքը մինչև 50 սմ խորությամբ մանրացվում է, ավելացվում է ցեմենտ, բիտում կամ քիմիական որոշ նյութեր, որոնք մեծացնում են մանրացված նյութի ամրությունը։ Ստացված խառնուրդն օգտագործվում է որպես ճանապարհային պատվածքի հիմք, որի վրա, կախված ճանապարհի նշանակությունից, տեղադրվում է մեկ կամ երկու շերտ ասֆալտբետոն։ Այս մեթոդի կիրառման արդյունքում 25-30%-ով կրճատվում են ճանապարհային պատվածքի հիմքի վրա կատարվող ծախսերն ու ժամանակը, որակական առումով 10-30%-ով երկարում է ճանապարհների շահագործումը. այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջը:
    
     Սիջազգային գիտագործնական սեմինարի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, «Կատերպիլար» ընկերությունը, «Ցեպելին Արմենիա», «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը:
    
     Միջոցառմանը մասնակցում են 150-ից ավելի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Սինգապուրից, ինչպես նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից և ԱՊՀ այլ երկրներից։
    
     Սեմինարի մասնակիցների թվում են «Ցեպելին Ռուսլենդ», «Ցեպելին Յուքրեին», «Ցեպելին Արմենիա», «Caterpillar Eurasia», «Caterpillar Minnerapolis», «Caterpillar EAME», «Caterpillar Almaty», «CAT», «Tiger», «Եվրոտրակտ», «Յուվենալ», «Ակրոս», «Նավաստրոյ», «Գլավինվեստստրոյ», «Մոսավտոդոր», «Մոլդովավտոդոր» և մի շարք այլ հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
    
     Բացման խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հ. Քոչինյանը, «Ճանապարհ» ՍՊԸ նախագահ Է. Բեզոյանը, «Ցեպելին» ընկերության ռեգիոնալ տնօրեն Հ. Կրայսելը «Կատերպիլար» ընկերության ԱՊՀ երկրների ռեգիոնալ մենեջեր Ս. Ֆիպպսը։
    
     Այնուհետև տեղի կունենան զեկուցումներ՝ «Caterpillar» - ի պատմությունը և նրա գործունեությունը ԱՊՀ երկրներում», «Ճանապարհաշինարարության ժամանակակից տեխնոլոգիաները և CAT մեքենաները», «Ճանապարհային դիագնոստիկա. DYNATEST – ժամանակակից տեխնոլոգիաներ» -ը և մի շարք այլ թեմաներով։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4809 | 0 | 0
Facebook