«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպվել էր «Ամառային սառույց» խորագրով տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում դպրոցի «Դեղին առյուծներ» և «Կապույտ առյուծներ» պատանեկան ակումբների միջև: Հենց այս թիմերից է ձևովորվելու մայրաքաղաքի հավաքական թիմը, որը Երևանը ներկայացնելու է համահայկական հաջորդ ձմեռային խաղերում: Նման ընկերական հանդիպումների գաղափարի հիմքում ձմեռային մարզաձևերի զարգացումը երեխաների ու պատանիների շրջանում խթանելն է: Նշենք, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մարզական տարատեսակ միջոցառումների արդյունքում արդեն իսկ ավելացել է ձմեռային մարզաձևերով զբաղվող երեխաների թիվը: