Նախագահը՝ հոգատար հայրը, սեփական ընտանիքի սյունն ու հենարանը, զարգացած, ինտելեկտուալ, մի քանի բարձրագույն կրթությամբ հաճելի զրուցակիցը, որսորդը, բարեպաշտ հավատացյալը՝ խաչակնքվողը, աղոթողը, կերուխումների ժամանակ՝ իսկական քեֆչին, ընգերական միջավայրում՝ հարգված - սիրված անձը, մի քանի լեզուների իմացությամբ, քաղաքակիրթ, գիտական աստիճան կրող մարդը ու... ԱԶԳԻ ՀԱՆԴԵՊ հանցագործություններ գործող էշի թուլեն!
Հին լակոտները՝ նկատիյա առնվում կառավարող վերնախավ կոչվածը, անթրաշ չէին: Հին լակոտներից շատերը՝ տարիքով, ֆիզիկապես, մարմնակազմությամբ հասուն, մեծամասամբ խնամքով սափրված էին: Նոր լակոտները՝ նոր կառավարող վերնախավը, որպեսզի մի քիչ հնի նման գոնե արտաքնապես հասուն տպավորություն թողնի, ստիպված ցանցառ բեղ - մորուք են պահել իրանց փռչոտ վարչափեդի գլխավորությամբ, թե իբր գիդեք ինչ, մենք գորձից հասկացող, հասուն լակոտներ ենք, դրա համար էլ թրաշ ենք պահում: Ուզում ա թրաշ, ուզում ա՝ քրտինք կամ փսլինք պահեն, հաշիվը մեկա՝ հին, հասուն տպավորություն թողնող սափրված լակոտներին փոխարինել են ընդամենը թրաշով լակոտները: Իրականում ո՛չ մի պրոբլեմ նոր լակոտները հին լակոտների նման չեն ուզում լուծեն ու դրանով իսկ հանդիսանում են հին լակոտների սովորական շարունակությունը: Նոր լակոտները զբաղված են նույն լակոտությամբ, ինչով որ զբաղված էին հները: Թալանչիական համակարգը մնացելա նույնը: Այլ կերպ չէր էլ կարա ըլներ, քանի որ հեղափոխություն որպես էդպիսին՝ չի էղել: Էղելա ընդամենը սովորական իշխանության հանձնման - ընդունման պրոցես, որը ի դեպ, դեռ ընթացքի մեջա: Արդեն իսկ կատարվող քայլերից ի սկզբանե էրևում էր, որ օրը ցերեկով տեղիյա ունենում մեծ լակոտություն ու խեղկատակություն:
Սա ցույցա տալիս, որ հայը հլը չի հասունացել պետականություն ունենալու մակարդակին:
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շվեդիա, Էնշոփինգ
06.06.2018