Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հրատապի մասին

Նարեկ
Автор:
Նարեկ
10:56, Воскресенье, 27 Мая, 2018 года
Հրատապի մասին
     Հիշում եմ դեռևս ծառայության ընթացքում մոտս համոզմունք ձևավորվեց, որ այս երկրում բան է պետք փոխել և այդպիսի հնարավորություն ընձեռնվեց զորացրվելուց հետո: Փոխեցի մասնագիտությունս ու անցա հասարակական գործունեության: Պարզվեց, որ ամբողջ երկրում տիրում է այնպիսի իրավիճակ, որ գաղափարկան համակիրները ավելի շատ էին քան պատկերացնում էի: Այս փուլում էր, որ ծանոթացա քաղաքացիական ակտիվիստներից շատերին, ձևավորվում էին տարբեր հասարակական միավորումներ, խմբեր և փոխվում էր ինքը ակտիվ քաղաքացին: Նպատակը մեկն էր խաղաղ և իրավական գործիքներով հաշվի նստեցնել իշխանիկներին, անգամ հասնել իշխանափոխության: Բոլորս էլ գիտակցում էինք, որ ճանապարհը դժվար է լինելու և այդպես էլ կա: Հուսադրող այն էր, որ դժվարությունները պսակվում էին փոքրիկ լոկալ հաղթանակներով, որը ի վերջո ունենալու է ավելի տարածական բնույթ: Կաին նաև արժեքային այլ ձևավորումներ, որոնցից մեկը մեր տեսլական են, որոնք ստանում էին ավելի ու ավելի առարկայական ծրագրային տեսք, սակայն չէին կարող կյանքի կոչվել պետական փտած և կոռումպացված համկարգի պատճառով:
     Եվ ահա վերջապես յուրանքչյուրիս այս կամ այն չափով ներդրած ջանքերը կարծես, թե պսակվեցին հաղթանակով: Շատերս ցնցությամբ ընդունեցիք այն, ոչ միայն իշխանափոխության պատճառով, այլ նաև նրա, որ ուր որ է կյանքի կկոչվեն մեր համակարգային փոփոխությանն ու երկրի զարգացմանն ուղղված տեսլական ծրագրերը: Հայտարարվեց անգամ դրանք ներկայացնելու ձևի և կարգի մասին:
     Բայց արի ու տես, որ արդեն երկու շաբաթ է թղթապանակները ձեռքս, գաղափարները մտքերումս նորից վազվզում եմ այս նախարարությունից այն, նախարությունը, ասում են թե հաձնի մի քսան օրից տեղ կհասնի ու դեռ սպասում եմ: Մի գուցե զանգենք, զանգում ենք վերցնող չկա: Որոշներս հարցարզույց ենք տալիս, սոցիալական ցանցերում գրում են, ասում են, արձագանք չկա: Ընկերների միջոցով փորձում են մի բան տեղ հասցնել նորից անարդյունք: Ինչ է փոխվել պարոնայք և տիկնայք: Ինչ, որ վախեր ունեք, բայց ինչքան գիտեմ 1937թ.-ի սկիզբ չի հայտարարվել, այլ ընդհակառակը: Շատ եք զբաղված միգուցե կամ այնքան ծրագրերով հարուստ եք, որ հունիսի 7-ին Ազգային Ժողովին ներկայացվելիք կառավության ծրագիրը արդեն պատրաստ է, չեմ կարծում:
     Վերջապես փոխեք, գոնե կառավարության դիմում ներկայացնելու ընթացակարգը, որ մեր հասանելիքը տեղ հասցնենք ու հանգիստ անցնենք մեր առօրյային:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2864 | 0 | 0
Facebook