Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Բաց նամակ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
01:19, Воскресенье, 27 Мая, 2018 года
Բաց նամակ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին

Հարգելի՛ ժողովականներ,

«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնությունը կոչով դիմում է ձեզ, որպեսզի մայիսի 29-հունիսի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի ընթացքում օրակարգի նյութ դարձնեք նաև աշխարհասփյուռ հայությանը հուզող և անհանգստացնող հորդոր-խնդրանքը, որը վերաբերում է Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականին:

Դատելով վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ֆեյսբուքյան էջի հարցման արդյունքներից և այդ թեմայով հրապարակումների արձագանքներից՝ ակնհայտ է դառնում, որ հայ ժողովրդի մի հսկա մեծամասնություն դեմ է արտահայտվում Գարեգին Բ-ին և չի ճանաչում նրան՝ որպես ամենայն հայոց կաթողիկոս:

Մենք մեր նախորդ հրապարակումներից մեկում այս հրաժարականի պահանջը հիմնավորել ենք ինը կետերով, որոնք այստեղ կրկնելու կարիքը չենք տեսնում: Պողոս առաքյալն ասում է. «Երեցի մասին ամբաստանություն մի՛ ընդունիր, բացի այն դեպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի» (Ա. Տիմ 5: 19):

Ուրեմն, եթե մեր սուրբ առաքյալն ասում է, որ 2-3 հոգին բավարար է ամբաստանելու և հանդիմանելու համար, ապա որքա՛ն առավել միլիոնավոր հայորդիների արդար պահանջը՝ իրենց ընդվզումն արտահայտելու առաջիկա Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված նիստերի ժամանակ:

Մենք ակնկալում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասը այնքան խոհեմություն կդրսևորի, որպեսզի այս չափազանց կարևոր հարցը եկեղեցու ներսում բարձրաձայնվի և դրական լուծում ստանա։

Հակառակ դեպքում ստիպված կլինենք կոչով դիմելու վճռական քայլերի՝ մեր ասելիքը տեղ հասցնելու և վերջնական նպատակին հասնելու համար։


     «Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնության անդամներ


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3976 | 0 | 0
Facebook