Կյանքը հեքիաթ է սակայն ամեն մեկը իր կյանքը յուրովի է հեքիաթի վերածում: 22-ամյա Հեղինեն իր կյանքի ամեն մի ակնթարթը հեքիաթի է վերածում: Նա ապրում և ստեղծագործում է իր երևակայական աշխարհում. Աշխարհ որտեղ միայն սերն ու բարին է թագավորում: Ստեղծագործել ոչ բոլորն են կարողանում, իսկ Հեղինեն սկսել է ստեղծագործել 14 տարեկանից: Իր ստեղծագործությունների մասին Հեղինեն խոսում է մեծ հիացմունքով մերթ ընդ մերթ տեղափոխվելով իր ստեղծագործական աշխարհ:
1. Հեղինե քանի ՞ տարեկանից ես սկսել ստեղծագործել:
Ստեղծագործում են 14-15 տարեկանից: Սկզբում դրանք պատանեկան բանաստեղծություններ էին հիմա մասնագիտական նյութեր և հոդվածներ:
2. Ի ՞նչ թեմաներով եք ստեղծագործում և ինչնե ձեզ ոգեշնչում երբ սկսում եք ստեղծագործել:
Հիմնականում գրում էի սիրայաին թեմաներով, վերջերս սկսել եմ չգրել: Պատճառը չեմ կարող հասկանալ:
3. Սովորաբար մարդիկ ովքեր ապրում են երևակայական կյանքում շատ խոցելի են, արդյոք դու ՞ք պատկանում եք խոցելի մարդկանց խմբին:
Սկզբնական շրջանում շատ խոցելի էր, բայց մասնագիտությունս ամեն ինչ փոխեց:
4. Հեղինե ես տեղյակ եմ, որ դու մասնագիտությամբ լրագրող ես, ինչպե ՞ս ընտրեցիր լրագրողի մասնագիտությունը:
Մասնագիտությունս ընտրել եմ դեռ մանկուց: 5 տարեկանից երազել եմ, որ հեռուստատեսությամբ անունս հնչի, օրեր առաջ երազանքս կատարվեց:
5. Արդյոք մասնագիտությունը չի խանգարու ՞մ կամ խանգարել ստեղծագործել կամ ստեղծագործելը մանագիտությանը:
Հակառակը շատ է օգնում երկուսի դեպքում էլ ստեղծագործական հմտություններ են պետք:
6. Ինչպիսի ՞ աշխարհում կցանկանայիր ապրել:
Սիրո ու համերաշխության երկրում:
7. Ի ՞նչ կցանկանայիր փոխել քո կյանքում կամ ՝ հետ վերադարձնել:
Ոչինչ չէի փոխի: Սիրում եմ իմ կյանքն այնպիսին ինչպիսին այն կա, բայց եթե կարողանայի ժամանակը հետ տալ ավելի լավ կսովորեի չկորցնելու արվեստը:
Հուսով եմ, որ դու մեծ հաջողություններ կհասնես և կկատարվեն քո բոլոր ցանկությունները: