Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Արցախի խանութներում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք

ARMAN kOCHARYAN
Автор:
ARMAN kOCHARYAN
17:46, Четверг, 03 Мая, 2018 года
Արցախի խանութներում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք

Արցախի խանութներում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք
    
    

Ապրիլի 25-ին Արցախի Հանրապետության շրջկենտրոններ և համայնքներ կատարված շրջայցի ընթացքում պարենային մթերքների իրացման հանրային կետերում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք, որն անմիջապես հանվել է վաճառքից: Այս մասին հայտնում է ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:


    

Հաղորդագրության մեջ նշվում է, որ արձանագրվել են սննդամթերքի ոչ պատշաճ պայմաններում պահպանման, սանիտարական գրքույկների, սննդամթերքի մակնշման ու իրազեկման թերթիկների բացակայության բազմաթիվ դեպքեր:

ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց մոտ խախտումներ են արձանագրվել, խոտանել ժամկետանց սննդամթերքը և վերացնել վերոնշյալ խախտումները: Գործընթացը գտնվում է ծառայության տեսուչների անմիջական ուշադրության և վերահսկողության ներքո: Խախտումները չվերացրած կամ մասնակի վերացրած անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ծառայությունը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին սննամթերքի իրացմանն առնչվող ցանկացած հարցում լինել ուշադիր, հետևողական և պատասխանատու, քանի որ գործ ունենք մեր և մեր երեխաների առողջությանը վնաս հասցնելու խնդրի հետ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3523 | 0 | 0
Facebook