Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

2018թ. փետրվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը

Yerevan info
Автор:
Yerevan info
17:27, Вторник, 20 Марта, 2018 года
2018թ. փետրվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2018թ. փետրվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ հորիզոնականը՝ Դավթաշեն վարչական շրջանը: Փետրվար ամսվա տվյալներով, ի դեպ, վեցերորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, իսկ յոթերորդ հորիզոնականը՝ Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանները: Աղյուսակային ընդհանուր սանդղակում վերջին՝ տասներորդ հորիզոնականը զբաղեցրել է Նուբարաշեն վարչական շրջանը:

Մեկ անգամ ևս կարևորելով գնահատման այս ձևաչափի կիրառումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն լավագույնս ներկայացնում է վարչական շրջանների կատարած աշխատանքների պատկերը: Ուստի, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գնահատման համակարգում ընդգրկված բոլոր ոլորտների ուղղությամբ լինել հետևողական ու տանել ամենօրյա աշխատանք:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2261 | 0 | 0
Facebook