Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
16:01, Вторник, 20 Марта, 2018 года
Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
    

    
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Մելքոնյանին Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

    
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Գարեգին Մելքոնյանին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)», – ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:
Գարեգին Մելքոնյանը զբաղեցնում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա այսօր իր պաշտոնից ազատվեց վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։
    
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ձյունիկ Աղաջանյանը ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2330 | 0 | 0
Facebook