Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հերոսներին նվիրված երգերը լայն տարածում են գտնում

13:31, Вторник, 20 Марта, 2018 года
Հերոսներին նվիրված երգերը լայն տարածում են գտնում
    
    

Վերջին տարիներին հանրության շրջանում լայն տարածում են գտնում հայրենասիրական թեմատիկայով ազգագրական երգերը: Նմանօրինակ կատարումների հեղինակ և կատարող է նաև Արմանին, ով շարունակաբար երգեր է ձոնում` մեր քաջ հերոսների հիշատակին: Նրա հերոսական թեմայով առաջին ստեղծագործությունը «Թալիշի Արծիվ» երգն էր, որը նվիրված է փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի հիշատակին:

2018-ի փետրվար ամսին, տեղի ունեցավ Նարեկ Տիգրանի Գասպարյանի հիշատակին նվիրված` «Անմահ Նարեկ» երգի պրեմիերան:

Վերոնշյալ կատարումները կարճ ժամանակում հասցրեցին սիրվել և կատարվել` հանրության լայն շրջանակների կողմից:

Արմանին նշեց, որ կողմ է հպարտ, խրոխտ, գրագետ և հայաշունչ հերոսական ստեղծագործություններին, իսկ մեր թշնամիների երգելաոճով գրված ու կատարված երգերը՝ չի ընդունում:

Երգի տեսքով հերոսապատումները շարունակվում են. հունիսի 11-ին ապրիլյան պատերազմի հերոս` Բագրատ Արթուրի Ալեքսանյանի ծննդյան օրն է: Հենց այդ օրն էլ Արմանին հանդիսատեսին կներկայացնի իր հեղինակած «Մեր հերոս Բագրատ» ստեղծագործության պրեմիերան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3679 | 0 | 0
Facebook