Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ բոլոր փոփոխությունները կատարվում են հօգուտ տաքսու վարորդների

19:04, Четверг, 28 Марта, 2013 года
Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ բոլոր փոփոխությունները կատարվում են հօգուտ տաքսու վարորդների
     Մարտի 27-ին «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մոտ երեք տասնյակ տաքսու վարորդներ Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիայի մասնակից տաքսիստները չեն ցանկանում հրաժարվել մեքենաների դեղին համարանիշերից՝ պատճառաբանելով, որ դա անհավասար դաշտ կստեղծի:
    
     Վարորդներին վրդովվեցրել է այն, որ իրենք 4-5 տարի հարկեր են վճարել, իսկ անօրինական դաշտում գործող տաքսիները խուսափել են հարկեր վճարելուց և նոր կարգի համաձայն՝ նրանք հանդես են գալիս շահողի կարգավիճակում. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Տաքսիստների մտահոգություններն ու առաջարկությունները լսելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ակցիայի մասնակիցներին: Տաքսու վարորդների հետ տեղի ունեցած հանգամանալից զրույցի ընթացքում նախարարը բացատրեց խնդրի էությունը՝ նշելով, որ առաջարկվող նախագծերը վարորդներին ազատում են մի շարք արգելքներից, վճարներից, ինչի արդյունքում նրանք գումարներ կտնտեսեն։
    
     «Այն, ինչ այսօր արվում է կառավարությունում, արվում է բոլոր տաքսիստների համար: Սպիտակ համարանիշով տաքսի ծառայություն մատուցող քաղաքացիներն էլ նույնպես հարգանքի են արժանի։ Հիմա այստեղ հավաքված են մոտ 30 հոգի ու խոսում են 5-6 հազար մարդու անունից, որոնք այլ բան են պահանջում։ Իրականում ՀՀ կառավարությունը հօգուտ տաքսիստների որոշում է ցանկանում ընդունել», - ասաց Գ. Բեգլարյանը։
    
     Նախարարը նշեց, որ եթե վերացնում ենք դեղին համարանիշերը, նշանակում է, որ անհավասար դաշտ այլևս չի լինելու: «Ես ընդունում եմ, որ դուք չորս տարի գործել եք անհավասար դաշտում: Հիմա բոլորը լինելու են նույն դաշտում։ Նոր կարգն հօգուտ բոլոր վարորդների է: Նախատեսված օրինագծով դեղին համարանիշի համար 17 հազար դրամ այլևս չեք վճարելու, փոխարենը տաքսիստներին անվճար տրամադրվելու են ինքնակպչուն կտրոններ», - ասաց նախարարը՝ հավելելով, որ նոր օրինագծով վերացվում են ձևական բուժզննումն ու տեխզննումը, հանվում են հարկային հաշվետվությունները, որոնց գրելու և ներկայացնելու համար վարորդներն ամսական 3000 և ավելի դրամ էին վճարում: Հեշտացվում է լիցենզավորման կարգը՝ ներկայիս 30 օրվա փոխարեն լիցենզիան կհատկացվի 5 աշխատանքային օրվա ընթացքում։
    
     Հավաքված վարորդներն ուշադրությամբ լսեցին նախարարին, և նրանցից ամեն մեկն իր հարցն ուղղեց նրան:
    
     Նախարարը բացատրեց, որ ամեն ինչ կատարվում է՝ ի շահ վարորդների, իսկ նրանք, ովքեր սխալ են բացատրում խնդրի էությունն ու նման ակցիաներ կազմակերպում, իրենց շահն ունեն այստեղ, քանի որ այս ընթացքում անհատ տաքսու վարորդներին ծառայություններ մատուցող ընկերությունները մենաշնորհներ էին ստեղծել այս դաշտում, իսկ փոփոխությունների արդյունքում՝ նրանք զրկվում են դրանցից:
    
     Նախարարը նշեց, որ ամիսներ առաջ ինքը հանդիպել է տաքսու վարորդներին, ովքեր բողոքել էին, որ դեղին համարանիշերի պատճառով չեն կարողանում իրենց իսկ սեփական մեքենան այլ նպատակների համար օգտագործել. «Հիմա մենք այդ խնդիրները լուծում ենք, ձեր հոգսը թեթևացնում, բայց դուք էլի բողոքում եք: Ես միշտ էլ ասել եմ, որ դեղին համարանիշերով տաքսու վարորդները համարվում են ամենապարտաճանաչ հարկատուները և աշխատում են օրենքի սահմաններում: Ուստի հիմա փորձում ենք օգնել, լուծել նրանց խնդիրները» ։
    
     Պատասխանելով այն հարցին, թե տաքսիստները մտահոգություն ունեն, որ այս քայլերով փորձ է արվում իրենց «խոշորացնել», մասնավորապես, խոսակցություններ կան, որ որոշ մարդիկ ցանկություն ունեն խոշոր տաքսապարկեր բացել, Գ.Բեգլարյանը նշեց. «Հարյուր տոկոսով նման բան չկա: Այսօր Հայաստանում բազմաթիվ մարդիկ իրենց սեփական մեքենայով աշխատում են, և պետությունն ինքը դեմ կլինի, որ մեկը դառնա մոնոպոլ», - ընդգծեց նախարարը:
    
     Հանդիպումն անցավ դրական մթնոլորտում. բողոքի ակցիային մասնակցող տաքսու վարորդները ստացան իրենց հուզուղ բոլոր հարցերի պատասխանները:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4054 | 0 | 0
Facebook