Զրուցակիցս լրագրող, երգչուհի, մի շարք բանաստեղծությունների և երգերի հեղինակ Գայանե Ավդալյանն է: Գայանեն ստեղծագործական կյանքին և գերազանց առաջադիմությանը զուգահեռ ունի բարձր ակտիվություն ուսանողական կառույցներում:
1.Առավոտը սկսում եմ…
-Շնորհակալության զգացումով
2.Երգն ու ես...
-Մտերիմներ ենք
3.Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն ...
-Օծանելիք։ Սպեցիֆիկ նախընտրություններ ունեմ
4.Ինչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Ճիճուներ /ծիծաղում է/
5. Ձեր առաջին հեռախոսը
-Անկրկնելի Nokia /ծիծաղում է/
6.Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց ...
-Գիշերվա ժամերի /ժպտում է/
7. «Երիցուկներ մոլորակին» , որ...
-Բուժվենք)
8.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...
-Աշխատում եմ տուրք չտալ կշտանալու ցանկությանը, որպեսզի փղիկ չդառնամ /ծիծաղում է/
9.Ասա ինձ` չես կարող, և ես...
-Կսկսեմ արհամարհել կարծիքդ /ժպտում է/
10.Թատրոն, թե՞ կինո
-Բեմ
11.Գիրք, որը կարելի է կարդալ 100 և ավելի անգամներ
- Որքան էլ չեմ սիրում այդ գրողին, միևնույնն է Պաուլու Կոելյուի «Աքրայում գտնված ձեռագիրը»
12.Գուցե ես սխալվում եմ, բայց ...
-Սեր պետք է տալ անխնա բոլորին, այս առումով ընտրողական չլինել /ժպտում է/
13.Քչերը գիտեն, որ ես ...
-Վախենում եմ ծովի ալիքներից
14. Ինձ համար հաճելի է...
-Մարդկանց ներաշխարհների հետ մտերմանալու ընթացքը
15.Ես Գայանե Ավդալյանն եմ, ես...
Էմոցիաների լավա ունեմ իմ ներսում ամեն իրավիճակի համար