Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը ևս իրականացնում է բազմաբնույթ նախաձեռնություններ:
Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության, սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձևավորված համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր: