Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր Նորք-ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջաններ համագործակցությունը շարունակվում է

13:42, երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ.
Նոր Նորք-ԼՂՀ Քաշաթաղ վարչական շրջաններ համագործակցությունը շարունակվում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
     Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը ևս իրականացնում է բազմաբնույթ նախաձեռնություններ:
     Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի կրթության, սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի գլխավորությամբ:
     Հանդիպման ընթացքում քննարկվել են ձևավորված համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4507 | 0 | 0
Facebook