«Ուսանող տարիներին Չարենցավան հարսանիք գնացինք, ապշել էինք, երբ հաջորդ օրը հարսին էշի վրա թարս նստեցրած հետ բերեցին հորական տուն: Հիմա էլ որ այդպես ոչ կույս հարսներին հետ բերեին, աղջիկներն այդքան բաց ընկած չէին լինի, իրենց մաքրությունը կպահեին», - հիշում է 61-ամյա Նվարդ Սողոմյանն ու հավելում, որ իր երեք որդիների կանանց պատրաստվում է առաջին ամուսնական գիշերը «ստուգել» . իրեն «բարոյական» հարսներ են պետք: