Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Воскресенье, 08 Декабря, 2024 года

Статьи

«Աստվա՛ծ իմ, ինձ հեռուստացույցի վերածի՛ր». փոքրիկ տղայի ցանկությունը

Gevorg Ginosyan
Автор:
Gevorg Ginosyan
20:56, Среда, 03 Апреля, 2013 года
«Աստվա՛ծ իմ, ինձ հեռուստացույցի վերածի՛ր». փոքրիկ տղայի ցանկությունը
     Աստվա՛ծ իմ, ինձ հեռուստացույցի վերածի՛ր....
    
     Տարրական դասարանների ուսուցչուհին մի անգամ հանձնարարում է աշակերտներին շարադրություն գրել «Ինչ կցանկանայի Աստծուց» թեմայով: Երեկոյան, երբ նա ստուգում էր շարադրություններից մեկը, անչափ զայրանում է: Քիչ անց ներս է մտնում ամուսինն ու տեսնում, որ կինը լալիս է:
    
     - Ի՞նչ է պատահել, - հարցնում է նա:
    
     - Կարդա՛, – պատասխանում է ուսուցչուհին ու մեկնում տետրը:
    
     Ամուսինը կարդում է. «Աստվա՛ծ իմ, այսօր Քեզնից հատուկ մի բան եմ խնդրում՝ վերածի՛ր ինձ հեռուստացույցի: Ես ցանկանում եմ գրավել նրա տեղը: Ուզում եմ ապրել այնպես, ինչպես հեռուստացույցը մեր տանը: Թող ես հատուկ տեղ ունենամ և ողջ ընտանիքիս հավաքեմ շուրջս: Որպեսզի նրանք ինձ լսեն առանց ընդհատելու և հարցեր չտան, երբ խոսում եմ: Ցանկանում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ցանկանում եմ հորս ընկերակցել, նույնիսկ երբ նա հոգնած տուն է վերադառնում: Որպեսզի մայրս, ինձ անտեսելու փոխարեն, գա ինձ մոտ: Ուզում եմ, որ գոնե երբեմն ծնողներս ամեն բան մի կողմ թողնեն և մի փոքր ժամանակ ինձ հետ անցկացնեն: Աստվա՛ծ իմ, ես շատ բան չեմ խնդրում… Պարզապես ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես ցանկացած հեռուստացույց»:
    
     - Սոսկալի է: Խե՜ղճ տղա, – բացականչում է ուսուցչուհու ամուսինը, – այս ի՞նչ տեսակ ծնողներ ունի…
    
     Ուսուցչուհին, արցունքն աչքերին, պատասխանում է.
    
     - Սա մեր որդու շարադրությունն է…
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4349 | 0 | 0
Facebook