2017 թվականին մեկ անգամ չէր, որ հայկական հարսանիքները դարձան համաշխարհային լրատվամիջոցների քննարկման թեման:
Ապրիլին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է ամուսնանալ Լեռանային Ղարաբաղում/Արցախում: Հարսնացուն Թաթև Մանուկյանն էր՝ Հայաստանից մի աղջիկ, ով բնակվում է Բրյուսելում: Հարսանիքը տեղի ունեցավ 2017-ի հունիսի 3-ին՝ Խոր Վիրապում: