Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

10 օնլայն ծառայություններ տանից աշխատելու համար

Vardblog.NET
Пресс-секретарь:
Vardblog.NET
20:47, Воскресенье, 22 Марта, 2020 года
10 օնլայն ծառայություններ տանից աշխատելու համար
     Արտակարգ դրության պատճառով, որը ՀՀ-ում գործում է 2020 թվականի մայիսի 16-ից, բազմաթիվ գործատուներ իրենց աշխատակիցներին ուղարկել են տուն և հորդորել աշխատել տանից:
    
     Vardblog.NET-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի առցանց-ծառայություններ, որոնք նախատեսված են փաստաթղթերի հետ աշխատելու, ֆայլերով փոխանակվելու, առաջադրանքների կառավարման և աշխատանքային շփումների համար:
    
     ՄԵՍԵՆՋԵՐՆԵՐ
    


     Slack
- այստեղ առկա է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի բաժանորդագրություն: Հնարավոր է շփվել ինչպես առանձին թեմաների հետ կապված հատուկ մարդկանց, այնպես էլ առանձին աշխատակիցների հետ:
     Discord - անվճար ձայնային և վիդեոչաթ, որն աշխատում է ինչպես բրաուզերում, այնպես էլ առանձին ծրագրով:
     Microsoft Teams - այստեղ հնարավորություն կա առանձին չաթի, տեսազանգերի և այլ ծրագրերի հետ ինտեգրման: Ի դեպ, կորոնավիրուսի պատճառով Microsoft ընկերությունը նշված ծրագիրը վեց ամիս անվճար է դարձրել բոլորի համար:
    
     ՏԵՍԱԶԱՆԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
     Zoom -
բավական հայտնի ծրագիր տեսազանգերի համար: Հասանելի է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար տարբերակ:
     Google Meet - կորոնավիրուսի պատճառով ընկերությունը ծրագրի վճարովի հնարավորությունները մինչև հուլիսի 1-ը անվճար է դարձրել G Suite-ի օգտագործողների համար:
     Teamspeak - ևս մեկ տեսազանգերի ծառայություն, որն ի սկզբանե նախատեսված է եղել գեյմերների համար:
    
     TASK-ՄԵՆԵՋԵՐՆԵՐ
    
     Trello -
ավճար ծառայություն թիմով աշխատելու համար: Այստեղ հնարավոր է առաջադրանքներ տալ առանձին աշխատակիցներին, քննարկել դրանք և հետևել կատարման ընթացքին:
     Monday.com - ծառայություն, որը նախատեսված է նախագծերի պլանավորման և կատարման ընթացքին հետևելու համար:
    
     TIME-ԹՐԵՔԵՐՆԵՐ
     Yaware -
ծառայություն, որի օգնությամբ հնարավոր է կառավարել աշխատակիցների աշխատաժամանակը, հետևել ընդմիջմանը, ինչպես նաև գնահատել նրանց արդյունավետությունը:
     Toggl - այս ծառայությունը հնարավորություն է տալիս հետևել առաջադրանքների կատարման վրա ծախսված ժամանակին, պլանավորել դրանք և այլն:
    
     -------------------------------------------
     Մումու TV - ուսուցողական մանկական ալիք:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6134 | 0 | 0
Facebook