Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

ԾԽ հերթական սեմինար-պարապմունք

Կապանի N13 հիմնական դպրոց
Пресс-секретарь:
Կապանի N13 հիմնական դպրոց
12:02, Пятница, 15 Декабря, 2017 года
ԾԽ հերթական սեմինար-պարապմունք
     Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ հերթական սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում:
     / Դասընթացավար Անի Ավետիսյան/
     Թեման Ի՞նչ է պատիժը: Պատժի տեսակները:
     Նպատակները
     Հասկանալ
     1/Ֆիզիկական և հուզական պատժի հայեցակարգերն ու ձևերը:
     2/Ինչու՞ է պատիժն անարդյունավետ և վնասակար:
     3/Ինչու՞ է պատիժը դեռևս կիրառվում, թեև այն անարդյունավետ է:
     4/Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պատիժը, ինչ իրավիճակներում է այն հաճախ կիրառվում և որոնք կարող են լինել նրա տեսանելի ու անտեսանելի հետևանքները:
     Մեթոդը Քննարկում, կարծիքների փոխանակում և ամփոփում:
     Շեշտադրելով դրական դաստիարակչական մոտեցումների կարևորությունն ու արդյունավետությունը մասնակիցներին մատուցվեց որոշ ընդհանուր դրույթներ: Ստորև ներկայացնում ենք մի քանիսը.
     Մինչ երեխային պատժելը, փորձե՛ք մտածել հետևյալի մասին.
     ա/Երեխայի վատ վարքը կարող է թաքնված պաստառներ ունենալ: Փորձեք բացահայտել դրանք:
     բ/Ընդունե՛ք, որ երեխաները, ինչպես բոլորը, սխալներ են գործում: Սխալները պետք է դիտարկել որպես հնարավորություն օգնելու երեխաներին առավել պատշաճ վարքաձևեր սովորել:
     գ/Մի՛ կենտրոնացեք պարզապես վատ վարքը շտկելու վրա: Ցանկալի վարքաձևերին պետք է հասնել գովելու և դրական վերաբերմունքի միջոցով:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4030 | 0 | 0
Facebook