Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Yerevan info
Автор:
Yerevan info
21:37, Пятница, 08 Декабря, 2017 года
Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի: Արդեն 13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:

Մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի կողմից սպասված միջոցառմանը հետևել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդուհի, համաշխարհային սպորտի լեգենդ Իրինա Սլուցկայան, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը:
     Նշենք, որ սահադաշտը գործելու է մինչ 2018 թվականի մարտի 1-ը, ամեն օր՝ առավոտյան ժամը 11: 00-ից մինչ 22: 00-ը, բացառությամբ ժամը 16: 00-18: 00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները:
     Տեղեկացնենք նաև, որ սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկi վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2300 | 0 | 0
Facebook