Հայաստանը առանց հայերի կամ հրեաների վերջին հանգրվանը
Սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլը սուլթան Աբդուլ Համիդի հետ բազար է արել Հայկական հարցից ազատվելու, – թեկուզ հայերին բնաջնջելու գնով, – Պաղեստինի տարածքը ձեռք բերելու համար: Այս մասին բավական մանրամասն գրել է պաղեստինցի արաբ պատմաբան Մարվան Բուհեյրին իր «Թեոդոր Հերցլը և Հայկական հարցը» ուսումնասիրության մեջ, որը լույս է տեսել «Պաղեստինյան հետազոտությունների ամսագրի» 7-րդ հատորում, Բեյրութ, 1977: Այդ ծրագիրն իրականացրին երիտթուրքերը իրագործելով Հայոց Մեծ եղեռնը: Մեծ Բրիտանիայի Պոլսի դեսպան Ջերալդ Լոութերը իր արտգործնախարարին հղած 1910թ. մի խիստ գաղտնի տեղեկագրում մանրամասնել է երիտթուրքական ղեկավարության հրեա-սիոնական էությունը: Նա բառացիորեն գրում է, որ «Միություն և առաջադիմություն» կոմիտեն «հրեական կոմիտե» է: Սրանից հետո արդյո՞ք պետք է զարմանալ, որ Իսրայել պետությունը համառորեն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ավելին, նրա դեսպանը հենց Երևանում համարձակվում է լկտիաբար հերքել Հայոց ցեղասպանության գոյությունը, իսկ մեր իշխանությունները լռում են… Բրիտանացի դեսպանի այս փաստաթուղթը հայ և օտար շատ պատմաբաններ օգտագործել են և շարունակում են օգտագործել: Դրանց մեջ էր նաև Խ. Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսյանը: Կարծեք հերիք չէին Հայոց Հայրենիքի նկատմամբ թուրքական, ադրբեջանական, քրդական և այլ նկրտումները, հրեաներն էլ են սկսել ուղղակիորեն տիրել Հայոց Հայրենիքի տարածքին: Աբու Դաբիում լույս տեսնող «ալ-Բայան» օրաթերթն իր 2004թ. հուլիսի 31-ի համարում հղում է կատարել թուրքական «Նոկտա» թերթին, որը հրապարակել է թուրքական պետական մի խիստ գաղտնի տեղեկագրի հիմնական դրույթները: Ըստ այդ տեղեկագրի, Թուրքիայի քաղաքացի շուրջ 60 հրեաներ երկրի հարավ-արևելյան շրջանում, այսինքն Հայոց Հայրենիքի թուրքական բռնագրավման տակ գտնվող տարածքում, անցյալ տարվա առաջին կեսի դրությամբ արդեն գնել էին մոտ 450 հազար դեոնում, այսինքն մոտ 413 քառակուսի կիլոմետր տարածք: Տեղեկագիրը հայտնում է, որ գնորդն իրականում «իսրայելցի գործարար» անվան տակ թաքնված Իսրայելի գաղտնի ծառայությունն է: Հայոց Հայրենիքի նկատմամբ հրեական ախորժակները գաղափարական հիմնավորում էլ են գտնում: Արաբական մի թերթում վերջերս լույս տեսած մի հրապարակման համաձայն, Իսրայելի Գոշ Քութեյֆ բնակավայրում գտնվող «Թորայի և երկրի հիմնարկից» ռաբբի Յեհուդա Հալևի Ամիհան հայտարարել է, որ «Թուրքիայի հարավային մասում (այսինքն Հայոց Հայրենիքում) կան շրջաններ, որոնք պատկանում են Ավետյաց երկրին»: Այստեղ հիշեցնենք, որ ըստ մոսկովյան «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթի 1986թ.-ի մի հրապարակման, – երբ դեռևս չէր սկսվել Ղարաբաղյան շարժումը, – Իսրայելի նախկին վարչապետ Մենահիմ Բեգինը հայտարարել է, որ Ղարաբաղը ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական հող է, այլ հրեական հող: Լոնդոնում հրատարակվող «ալ-Ուասաթ» արաբական շաբաթաթերթի 2004թ. հոկտեմբերի 25-ի համարում լույս տեսած մի հոդվածում գրվել է նաև հրեա կրոնական ուսանողի Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոսի վրա թքելու մասին: Թերթը գրում է. «Կան Երուսաղեմի Հին քաղաքի հրեական կրոնական դպրոցի ուսանողներ, ովքեր ծրագրում են հայերին արտաքսել իրենց հարևանությամբ գտնվող Հայկական թաղից, Հրեական թաղը վերջինիս հաշվին ընդարձակելու նպատակով: Նրանք առօրյա բանի են վերածել հայ քաղաքացիներին և հոգևորականներին խոչընդոտելն ու նրանց վրա թքելը»: Այստեղ ևս դատապարտելի են ՀՀ իշխանությունները, որոնք պատշաճորեն չարձագանքեցին լուսարարապետի և Հայոց ազգային ու կրոնական զգացմունքների նկատմամբ սրբապիղծ վերաբերմունքին: Հայության նկատմամբ հրեության առնվազն անբարյացակամ, եթե ոչ թշնամական քաղաքականության բազմաթիվ փաստեր կան լիբանանահայ ճանաչված իրավաբան և հասարակական գործիչ Գասպար Տերտերյանի հրապարակումներում, որոնք բացառաբար հենվում են ոչ հայկական, օտար աղբյուրների վրա: Դրանցից հատկապես պետք է հիշել նրա «Պանթուրքիզմի և սիոնիզմի առնչություններն և անոնց վտանգը Հայաստանի լինելության» ուսումնասիրությունը, որը հայերենի կողքին հրապարակվել է նաև արաբերենով: Հայ-Արիական միաբանությունը արդեն նախնական քայլերն է արել այս խիզախ իրավաբանին հրավիրելու Արմեն Ավետիսյանի դատական պաշտպանության համար, դատավարությունը սիոնիզմի ու մասոնության հակահայկական էության բացահայտման քաղաքական դատավարության վերածելու նպատակով: Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը անցյալ տարվա նոյեմբերի 16-ին վավերացրեց «Հրեաներին քննադատելու համար պատասխանատվության օրենքը», որը ամերիկա-սիոնական բռնակալության կամքով տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա: Այս օրենքը լիբանանցի լրագրող Ջերոմ Շահինի բառերով (Բեյրութի «ալ-Մուստակբալ» օրաթերթի 2004թ. դեկտեմբերի 7-ի համարում), «մեզ կանգնեցնում է մի նոր հոլոքոսթի առաջ: Այդ օրենքը մշակել է սիոնիստական լոբբին այրելու համար մատները բոլոր նրանց, ովքեր մատնանշում են մարդու և ժողովուրդների իրավունքները ոտնակոխող իսրայելական քաղաքականությունը»: ՀՀ-ում այդ օրենքը դրվել է գործողության մեջ Արմեն Ավետիսյանի նկատմամբ այս քրեական գործի հարուցումով: Եվ, ի վերջո, մեկ հարց ՀՀ պետության և Հայ եկեղեցու ղեկավարությանը, հայտնի է, որ անցյալ դարի սկզբին բազմաթիվ հրեաներ ընդունվել են Հայ եկեղեցու հոտի մեջ: Այս մասին եղել են մի քանի հրապարակումներ, նույնիսկ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը մի առանձին գրքույկ է հրապարակել հրեաների դիմումների և դրանց առնչված փաստաթղթերով «Как евреи приняли христианство по армянскому обряду» անունով: Մենք հարց ենք տալիս հիշյալ ղեկավարություններին. ի՞նչ եղավ այսպես կոչված «հայացած հրեաների» հետագա ճակատագիրը: Մի գուցե նրանք, – առերևույթ թուրքացած-իսլամացած դեոնմե հրեաների նման, - շարունակում են գոյատևել մեր մեջ, և հայկական անունների տակ թաքնված ավերներ գործել մեր ազգի դեմ: Մի գուցե Արմեն Ավետիսյանի նկատմամբ սարքված այս գո՞րծն էլ նրանց հերթական դավն է: Հայ-Արիական միաբանությունը հայտարարում է, որ վերոնշյալ փաստերը միայն մի փոքր մասն են իր մոտ գտնվող բազմաթիվ փաստերի ու փաստաթղթերի, որոնք ատենին կհրապարակվեն և կդառնան ՀՀ լայն զանգվածների սեփականությունը: |