Ժամանակ շահելու համար շատերը կանգնած դիրքում են սնվում:
Սա վնասում է առողջությանը, որովհետև այս դիրքը մարդուն, նստած դիրքի համեմատ, առավել շատ (50 տոկոսով) ուտելու է մղում: Մեծի մասամբ, ոտքի վրա սնունդ ընդունող մարդիկ, ուտելու հետ միաժամանակ մի որևէ այլ գործ են անում (օրինակ` փողոցով քայլում են, մեկի հետ զրուցում են և այլն):
Այսպիսի դեպքերում մարդու ուշադրությունը խաթարվում է արտաքին տարբեր գործոնների ազդեցությամբ ու չի կենտրոնանում սննդի վրա: Ապակենտրոնացումը հանգեցնում է նրան, որ մարդիկ ավելի քիչ ժամանակ են հատկացնում ծամելում և ավելի շատ սննդամթերք են կլանում:
Իրավիճակի թելադրանքով մարդու ապակայունացած ուղեղը տպավորություն է ստանում, թե մարմինը փոքր քանակությամբ սնունդ է ընդունում ու ավելին է պահանջում: Իսկ սա էլ նույնչափ վանում է կշտացածության զգացողության բոլոր դրսևորումները: