Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

«Գովազդ առանց սահմանների». համաժողով` Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում

Yerevan info
Автор:
Yerevan info
16:56, Среда, 22 Ноября, 2017 года
«Գովազդ առանց սահմանների». համաժողով` Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում կազմակերպվել է «Գովազդ՝ առանց սահմանների» խորագրով համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են գովազդային կազմակերպությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ընդգծել է, որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու գովազդային լավագույն արշավներին, դրանց ստեղծմանն ու իրականացմանը:
     Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական փորձագետները ներկայացրել են արտաքին գովազդի էվոլյուցիան, խոսել նաև նրա կարգավիճակի, կրեատիվության, գովազդի համաշխարհային և տեղական շուկայի միտումների ու զարգացումների մասին:
     Միջոցառմանը մասնագիտական քննարկումներ են անցկացրել միջազգային ճանաչված՝ Saatchi&Saatchi, Standard Vision, Jung von Mat, IKRA գովազդային գործակալությունների արտ-տնօրենները: Փորձագետները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2578 | 0 | 0
Facebook