Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

«Արա՛ այն, ինչի համար դու ծնվել ես»

Կապանի N13 հիմնական դպրոց
Пресс-секретарь:
Կապանի N13 հիմնական դպրոց
16:21, Пятница, 17 Ноября, 2017 года
«Արա՛ այն, ինչի համար դու ծնվել ես»
     Այլ խոսքերով, մարդուն երջանկացնել նշանակում է թույլ տալ նրան ամբողջ կյանքում զբաղվել սիրած գործով և հաճույք ստանալ իր մասնագիտական գործունեությունից:
     Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանում կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասընթաց: /Դասընթացավար ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան/
     Թեմա. Կյանքի ուղղու և մասնագիտական ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները /մոտեցումները/:
     Դասընթացի նպատակն է՝ աշակերտներին ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել նրանց կիրառել հատուկ մեթոդներ և մեթոդիկաներ մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
     Մասնագիտության ընտրության շեմին կանգնած մարդիկ տարբերվում են շրջաատող աշխարհի պահանջներին համապատասխան իրենց հնարավորությունները գնահատելու և իրենց ճանաչելու ձգտմամբ: Մասնագիտական ինքնագիտակցության զարգացման հարցում առավել զգայունակ են հատկապես ավագ դպրոցականները:
     Կրթության արդյունքները
     Դասընթացի հաջող ավարտին աշակերտը
     1/ կիմանա մասնագիտական կողմնորոշման համակարգի առանձնահատկությունները, աշխատանքի կազմակերման տարբեր մոտեցումները
     2/կունենա մասնագիտական կողմնորոշիչ խորհրդատվություն
     3/կկարողանա տեսականորեն և գործնականորեն լուծել մասնագիտական ինքնորոշման ու կողմնորոշման խնդրահարույց իրավիճակները, խնդիրները, ինչպես նաև տարբեր խաղային, քարտային, թեստային ձևավորող և զարգացնող մասնագիտական կողմնորոշիչ մեթոդիկաներ խմբային կամ դասարանական աշխատանքներում:
     Կարծում եմ, որ ակտիվացնող մեթոդիկաների հետ ընդհանուր ծանոթացումը, դրանց հանդեպ որոշակի հուզական և մասնագիտական-անձնական վերաբերմունքի ձևավորումը աշակերտներին թույլ կտա «կողմնորոշվել» մասնագիտության ընտրության հարցում:
     17.11.2017թ
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2804 | 0 | 0
Facebook