Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Суббота, 07 Декабря, 2024 года

Статьи

ՀՀԿ-ԲՀԿ ԱՎԱԳԱՆՈՒ ՑՈՒՑԱԿՈՒՄ "ՀԱՇԻՎՆ Է 195-ՈՎ 194". "ՂԺՈՒՄ Ե՞Ք" ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ, ՀԱ՞

00:45, Пятница, 22 Марта, 2013 года
ՀՀԿ-ԲՀԿ ԱՎԱԳԱՆՈՒ ՑՈՒՑԱԿՈՒՄ "ՀԱՇԻՎՆ Է 195-ՈՎ 194". "ՂԺՈՒՄ Ե՞Ք" ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ, ՀԱ՞

Կարեն Թումանյան

ՀՀԿ-ԲՀԿ ԱՎԱԳԱՆՈՒ ՑՈՒՑԱԿՈՒՄ "ՀԱՇԻՎՆ Է 195-ՈՎ 194". "ՂԺՈՒՄ Ե՞Ք" ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ, ՀԱ՞

Հարգելի ընթերցող` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակների անվանաքանակը ինձ հիշեցնում է մեր ամանօրյա սեղաները, քանզի նրանք պլանավորվում են, "ինչքան շատ, այնքան ճոխ ու լավ սկզբունքով": ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երեւանի Ավագանու ընտրություններին «Հանրապետական» կուսակցության մասնակցության համամասնական ընտրացուցակը: Այն բաղկացած է 195 հոգուց: ԲՀԿ-ի ցուցակը կազմված է 194 անունից: Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու անդամների թիվը ընդամենը 65-է: Տեսեք ԲՀԿ-ի ցուցակը 1 հոգով պակաս է, ՀՀԿ-ի ցուցակից և դա պատահականություն չէ: Պատահականության չէ, քանզի ԲՀԿ-ն միշտ իրեն "համեստ և զգաստ" է պահում, երբ խոսքը գնում է ՀՀԿ-ի հետ համեմատվելու հարթության շրջանակներում: Նախ հասկանանք, այդ, ինչ երկուստեք "գյորմամիշություն’’ է, ցուցակում ընդգրկել 3 անգամ ավել մարդ, քան ամբողջ Երևանի ավագանու քանակը...: Լավ փորձենք, թե ՀՀԿ-ին, թե ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանի ոճով հարցնել` - "Այդքան մարդ եք ներկայացնում, որ, ինչ անե՞ք": Իհարկե հարցնենք չհարցնենք մեկ է պատասխանը գոհացուցիչ չի լինելու տրամաբանության բացակայության պատճառով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ, այս երկու կուսակցությունները Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ "զորավարժությունների կազմակերպման մեխանիզմով’’ են շարժվելու, այսինքն համալրում են մաքսիմալ շատ և, եթե զինվորների մի մասը տեղանքում շփոթվի և կորի գոնե բավարար քանակը հասնի նպատակին: Տվյալ դեպքում 65 հոգին....

Հիմա, ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին: Այն, որ ԲՀԿ-ի գործող ավագանիները Տարոն Մարգարյանի ամբողջ պաշտոնավարման ընթացքում միայն " կարգապահ օգնականի" դեր են կատարել դա շատերիս մոտ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի: Սակայն, եթե հետևենք այդ տրամաբանության շարունակական լինելուն, ապա անհասկանալի է դառնում, ինչու են ապագա օգնականները այս ընտրությունից առաջ օգնականներին ոչ "հարիր ագրեսիվություն" ցույց տալիս:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4738 | 0 | 0
Facebook