Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Մայրենի լեզու

Կապանի N13 հիմնական դպրոց
Пресс-секретарь:
Կապանի N13 հիմնական դպրոց
15:22, Пятница, 20 Октября, 2017 года
Մայրենի լեզու

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առակայից: /Ուսուցիչ Անահիտ Արզումանյան/
     Ուսուցիչը կարևորելով ազգապահպանման և արձագանքելով լեզվապահպանության խնդրին, կարևոր համարեց կրկին անդրադառնալ Սիլվա Կապուտիկյանի՝ լեզվի ու լեզվապայքարի ասպարեզում դրսևորած գործին ու գործունեությանը: «Խոսք իմ որդուն» -ը դարձավ հայության հավաքական սիրտը մուտք գործելու մշտական անցագիր։
     Աշակերտները ներկայացրին մեր պատմությունը՝ ըստ «Խոսք իմ որդուն» բանաստեղծության գեղարվեստական բեկման. հետադարձ ժամանակագրությամբ՝ հազարագանձ հայոց լեզուն զավակին «հանձնելու» օրվա պահից՝ թռիչք կամրջելով հայկյան նետի սլացքի սկզբնապահի հետ: Այդ բևեռների միջև ներկայացվեց մեր պատմական երթը, որ անաղարտ է մնացել՝ Մեսրոպի սուրբ հանճարով գիր ու մագաղաթ արարելով, հե՛նց դրանով հույս ու դրոշ դառնալով: Այդ երթը բովադակվեց և՛ հայ պանդուխտի սրտի վերքի մրմունջ, և՛ ժողովրդի կռվի երգի որոտ և, որ կարևոր է, դարավոր կարկաչի անընդհատելի փոխանցում օրորոցից օրորոց։ Սակայն, սրանով չի ավարտվում. անընդհատականության ու անաղարտության համար մանկուց գիտակցության մեջ պիտի դրոշմվեն ազգապահ խորհրդանշային արժեքները, որոնցից են, ա՛յս մի բանաստեղծությամբ, Արարատը՝ իր վեհությամբ ու վճիտ ձյունով, և պապերի աճյունը՝ սրտին մոտ պահելու անհրաժեշտությամբ։
     Լեզո՛ւն, մեր լեզո՜ւն, իր վերջին շնչում,
     Պանդուխտի շուրթից կախված հազիվհազ,
     Օգնության կանչով ինձ նա՞ է կանչում
     Այդպես տագնապոտ, այդպես սրտամաշ…
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4614 | 0 | 0
Facebook