Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Անակնկալ անօթևաններին՝ Երևանի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ

Yerevan info
Автор:
Yerevan info
21:00, Вторник, 10 Октября, 2017 года
Անակնկալ անօթևաններին՝ Երևանի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի շրջանակում հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամում բնակվող անօթևաններին հերթական անակնկալն է մատուցել Երևանի քաղաքապետարանը: Մասնավորապես, հիմնադրամ է այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և մայրաքաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքներ և նվերներ՝ կենցաղային տեխնիկա փոխանցել անօթևաններին:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամում հրավիրված խորհրդակցության ժամանակ Ռուզաննա Զաքարյանը Երևանի վարչական շրջանների սոցիալական բաժինների պետերի և անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրինության հետ քննարկել է 2017 թվականի ցուցանիշները, ինչպես նաև վերջին օրերին ոստիկանության հետ կատարած գիշերային շրջայցերի արդյունքները: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հետևողականությամբ շրջայցեր իրականացնել մայրաքաղաքի հանրային վայրերում, որտեղ կարող են հայտնվել կամ գիշերել անօթևան անձինք՝ նրանց համապատասխան սոցիալական օգնություն ցուցաբերելու նպատակով:
     Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի համագործակցությամբ «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագիրն իրականացվում է դեռ 2011 թվականից: Միայն 2017 թվականի տվյալներով ժամանակավոր կացարան են տեղափոխվել 124 անօթևաններ, որոնց թվում՝ ազատազրկման վայրերից ազատ արձակված, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Կացարանում կատարված աշխատանքների արդյունքում վերականգնվել են 24 անօթևանների սոցիալական կապերը, 27-ը վերադարձել են ինքնուրույն կյանքի, 17 անօթևաններ տեղափոխվել են խնամքի մասնագիտացված կենտրոններ և տուն-ինտերնատներ, իսկ 8 անօթևաններ տեղավորվել են աշխատանքի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3533 | 0 | 0
Facebook