Երգչուհի Լիանան ծննդյան նախօրեին նոր երգ է ներկայացրել: «Մայրս»: Այսպես է կոչվում երգչուհու նոր երգը, որը երգչուհին նվիրել աշխարհի բոլոր մայրերին և կոչով դիմել զավակներին` խնդրելով նրանց սիրել ու գուրգուրել մայրերին: Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակները Կարեն Սևակն են, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանը: Վստահ ենք երգը կսիրվի շատերի կողմից և կդառնա շատերի համար առիթ ևս մեկ անգամ մտածելու: