Երգչուհի Մաշ Իսրայելյանը ներկայացրել է իր նոր «Սիրտս լացում ա» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը այս անգամ սիրված դերասանուհի Նուշիկ Մարգարյանն է: Սա երգչոհու և դերասանուհու առաջին համագործակցությունն է: Երգի հեղինակը Արման Անտոնյանն է: Հավելենք նաև, որ դերասանուհին առաջին անգամ է ներկայանում որպես ռեժիսոր: Տեսահոլովակում գլխավոր հերոսին մարմնավորել է դերասան Էդ Իգիթյանը: