Եթե մի տեղ շատ հարուստ մի մարդ կա,
ապա նրա կողքին կան նաև շատ աղքատ մարդիկ:
Բոլոր օրենքները ճնշողական են ու ոճրագործ: Դրանք միայն հարուստներին ու երջանիկներին են հովանավորում:
Մարդիկ իրենց կյանքի կեսը ծախսում են շղթաներ կռելու, իսկ մյուս կեսը՝ այդ շղթաները կրել վրա:
Մարդն աշխատելով է ապրում, բայց հարստանում է ուրիշներին իր համար աշխատեցնելով:
Ոչխարները գնում են սպանդանոց: Նրանք ոչինչ չեն ասում և ոչնչի հույս չունեն: Բայց նրանք գոնե չեն ընտրում այն դահճին, որն իրենց մորթելու է և՝ այն բուժուային, որն իրենց խժռելու է: Անասունից ավելի անասուն, ոչխարի ավելի ոչխար է այն ընտրողը, որն ընտրում է իր դահճին ու իր մարմինը լափողին: Նա նույնիսկ հեղափոխություն է անում, որպեսզի նվաճի իր դահճին ու հոշոտողին ընտրելու այդ իրավունքը: