Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Воскресенье, 08 Декабря, 2024 года

Статьи

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` "ԽՐՈՆԻԿ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ" Է

01:32, Вторник, 19 Марта, 2013 года
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` "ԽՐՈՆԻԿ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ" Է
    

Կարեն Թումանյան
     ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ` "ԽՐՈՆԻԿ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ"
     Գյումրին վերջին օրերս դարձել է, բուռն քննարկման առարկա, բանը նրանում է, որ ըստ որոշ գյումրեցիների բնորոշմամբ " քրեածին" Վարդան Ղուկասյանը և "խրոնիկ բազմակուսակցական դիագնոզով" Սամվել Բալասանյանը էլի "հագել" են իրար: Ճիշտն ասած կանգ առնել Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած ժամանակ թույլ տված " մեղմ ասած չարաշահումներին’’ անտրամաբանական եմ համարում, քանզի Գյումրին վաղուց տվել և շարունակում է տալ իր բացասական գնահատականը վերոհիշյալ արկածախնդրին: Վարդան Ղուկասյանը քաղաքական հարթության մեջ ի սկզբանե չի եղել, քանզի նա իր կեցվածքով միշտ ավելի նմանակել է " Ամերիկական գանգստերներին": Լինելով ՀՀԿ-ի "քաղաքական կցորդը" Գյումրիում նա երբեք աչքի չի ընկել կուսակացական գաղափարախոսությամբ: Այլ է իրավիճակը Սամվել Բալասանյանի դեպքում…: Երբ դիտում էի Վարդան Ղուկասյանի` Ս/թ մարտի 15-ին «Ցայգ» հեռուստառադիոընկերության Իրականում հաղորդման շրջանակներում, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանրամասն պատասխանները, ինձ համար ուշագրավ էր հետևյալը. Դա նախկին քաղաքապետի հնչեցրած մեղադրական ակնարկն էր նոր քաղաքապետի հասցեին և այսպես ձեզ եմ ներկայացնում այն` -"Սրտի ցավով ենք նշում, որ հանրապետության 2-րդ քաղաքը դատապարված է քաղաքապետի պաշտոնում տեսնել ժամանակավոր տեղապահի հոգեբանությամբ, անհայտ թանաքագույնով կուսակցական պատկանելությունները ճակատին գրող ծանծաղամիտ մեկին, ով ամենուր հայտարարում է, որ իրեն հարկադրանքով են դարձրել Գյումրու քաղաքապետ…, կուսակցությունները թաշկինակի պես փոխող այդ մեկը, ": Կցանկանայի կանգ առնել հետևյալ բառերի վրա "ԱՆՀԱՅՏ ԹԱՆԱՔԱԳՈՒՅՆՈՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ"… ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՇԿԻՆԱԿԻ ՊԵՍ ՓՈԽՈՂ ԱՅԴ ՄԵԿԸ: …: Այս բառերից հետո սկսեցի մտորել, արդյոք զայրույթից չի չափազանցրել, Վարդան Ղուկասյանը, սակայն հետո սկսեցի հիշել Սամվել Բալասանյանի քաղաքական հետագիծը, որը ներկայացնում եմ ձեզ`
     ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱԳՐԱՐԱՅԻՆ -ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ---- ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ------ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-----իսկ միգուցե այս ցուցակը մոտ ապագայում նայած, թե, ինչպես կընթանան քաղաքական զարգացումները համալրվի Ժառանգությունո՞վ
     P.S-Չգիտես, թե, ինչու հանկարծակի հիշեցի խորհրդային տարիներին մեծ հեղինակություն վայելող «Свадьба в Малиновке» ֆիլմից ծիծաղելի հերոսին, որը հաճախ իր ուսադիրները փոխելուց հնչեցնում էր «опять власть меняется»:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3860 | 2 | 0
Facebook