Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Գիտելիքի օր 2017-2018 ուսումնական տարի

Կապանի N13 հիմնական դպրոց
Пресс-секретарь:
Կապանի N13 հիմնական դպրոց
14:59, Суббота, 02 Сентября, 2017 года
Գիտելիքի օր 2017-2018 ուսումնական տարի

Կապանի N13 հիմնական դպրոցը կրկին բացեց իր դռները: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց Սյունիքի Մարզպետ Վահե Հակոբյանը: Ինչպես նշվում է ուղերձում. «Սյունեցին միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարական գաղափարներով»: Կապանի N13 հիմնական դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը շնորհավորեց բոլոր դպրոցականներին, ծնողներին և հատկապես իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման օջախ առաջին անգամ ոտք դրած մեր աշակերտներին և ցանկացավ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին: Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ մանկավարժներին, աշակերտներին, ծնողներին շնորհավորական ուղերձներ հղեցին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ու Կապանի N զորամասի կապի պետ մայոր Սուրեն Սուքիասյանը:
     Ահա և ամենահանդիսավոր պահը. դպրոցի աշակերտությունը միաձայն երդվում է լավ սովորել, լինել բանիմաց ու պրպտող աշակերտ և հայրենասեր քաղաքացի:
     Դպրոցի առաջին դասարանի աշակերտները ԶՊՄԿ ՓԲԸ-ի և ծագումով սիսիանցի բարերար Ռաֆի Կամայանի աջակցությամբ ստացան դպրոցական անհրաժեշտ պարագաներ:
     Շնորհավորում ենք բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, մաղթում խաղաղ երկինք և ստեղծագործ ուսումնական տարի:
     Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3766 | 0 | 0
Facebook