Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

SevanStartupSummit2017

23:36, Пятница, 28 Июля, 2017 года
SevanStartupSummit2017

Sevan Startup Summit-ը առաջին ստարտափ ֆորումն է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում առաջին ստարտափ սամմիթը՝ վրանային ճամբարների ֆորմատով։
     Սամմիթի 7 օրերի ընթացքում ստարտափներն ու ներդրողներն ունեն հնարավորություն՝ ոչ պաշտոնական պայմաններում միասին ժամանակ անցկացնելու, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց մտահղացումներով, զարգացնել հարաբերություններ և գտնել գործընկերներ։
     Հաջողակ ձեռներեցները կիսվում են իրենց փորձով և անցկացնում են քննարկումներ ստարտափ թիմերի հետ։
     Սամմիթը լի է ժամանցային միջոցառումներով, թիմային մրցույթներով, խաղերով և երեկույթներով։
     Սամմիթն առաջին անգամ կազմակերպվել է Սևանա լճի ափին՝ 2016 թ. ամռանը։ Դիմած 102 ստարտափներից միայն լավագույն 35-ը ընտրվեցին և մասնակցեցին մրցույթներին։
     Վենչուրային կազմակերպություններ, ներդրող ընկերություններ և գործարարներ մասնակցեցին սամմիթին։ Լավագույն պրոյեկտները ստացան ընդհանուր հաշվով $40000՝ մրցանակի և ներդրումների տեսքով։
     SSS-ը դարձավ նշանակալի իրադարձություն ստարտափների ոլորտում։ Սամմիթ է այցելել ՀՀ նախագահը և անցկացրել ոչ պաշտոնական քննարկումներ մասնակիցների հետ։
     SSS 2017-ը իրականացվում է հուլիսի 24-31-ը և ընդունում է գրեթե 800 մասնակցի։
     Ականավոր գործարարներն այցելում են սամմիթ։ 70 ստարտափներ մասնակցում են և պայքարում $200000 մրցանակային ֆոնդի համար, որը ներդրումների տեսքով իրականացվել են գործարարների և վենչուրային ընկերությունների կողմից։
     Սամմիթը կամփոփվի "Grand Beach Party"-ով, որտեղ մասնակիցները կտոնեն իրենց ձեռքբերումները։
     SSS. «Այս տարվանից սկսած՝ մենք սամմիթը կհասցնենք միջազգային մակարդակի՝ «Seaside Startup Summit» անվամբ, որպեսզի ստեղծենք ստարտափի այդ յուրօրինակ հնարավորությունն ամբողջ աշխարհում» ։

Источник: sss.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4254 | 0 | 0
Facebook