Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Բողոքարկել ենք երկամսյա կալանքի որոշումը

00:52, Среда, 13 Марта, 2013 года
Բողոքարկել ենք երկամսյա կալանքի որոշումը

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը փոքր ինչ վատացել է: Նա լյարդի շրջանում անցած մի քանի օրը ցավեր է ունեցել: Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկացավ Վարդան Սեդրակյանի ազգականից՝Սեւակ Տիգրանյանից:

«Հատկապես հազալուց ցավեր ունի լյարդի շրջանում, բայց էնքան էլ վատանալ չէի ասի: Նրա մոտ լյարդի բորբոքում ու մեծացում էր ախտորոշվել, այդ իսկ պատճառով ընտրություններից հետո մոտ 15 օր նա հիվանդանոց պառկեց, բայց դեռ բուժման կուրսը չի վերջացել: Այսօր նորից դեղեր եմ փոխանցելու, բայց նա անվերջ չի կարող այդ դեղերն օգտագործել, դարձյալ պիտի բուժզննում անցնի, որ տեսնենք ինչ ընթացք ունի հիվանդությունը»:

Սեդրակյանի ազգականը փոխանցեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածուն ընտանիքի անդամների եւ ազգականների հետ դեռ չի հանդիպել, նա փաստաբանի միջոցով միայն փոխանցում է, որ ինքը լավ է եւ իր մասին չմտածեն:

«Բողոքարկել ենք երկամսյա կալանքի որոշումը, քանի որ ինքը՝կալանավորման պահին դեռ անձեռնմխելի էր համարվում: Այսօր նաեւ առավոտյան թերթերը նայեցի. հիմա բոլորը լռում են. Սեդրակյանի մասին ոչ ոք ոչինչ չի խոսում, բայց դա այս պահի համար ավելի լավ է: Քանի որ որոշ լրատվամիջոցներ փորձում են ԱԱԾ-ի գործ անել, վերլուծություններ ու եզրահանգումներ, որոնք ցանկալի չեն այս փուլում: Ավելի լավ է լռեն, քան մեղադրեն կամ թեկուզ արդարացնեն, կամ էլ հեգնեն այդ երկուսին, որովհետեւ վստահ էլ չեմ, որ այդ երկու՞սն են արդյո՞ք…», -ասաց Սեւակ Տիգրանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Նա մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու մեջ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4728 | 0 | 0
Facebook