Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Пятница, 06 Декабря, 2024 года

Статьи

Լեռներում թողած երգը

19:55, Понедельник, 11 Марта, 2013 года
Լեռներում թողած երգը
    
Հեռու անցյալում, հեռավոր լեռներում միշտ հեռվից նկատվում էր մոտեցող մի ստվեր....
Դա ես էի, ով որքան մոտենում էր սեփական հանգրվանին, այնքան երկարեցնում էր մեզ բաժանող տարածությունը: Մեզ բաժանում էին լեռներ, ճանապարհներ ու կրկին լեռներ, ժամանակ...
Թե որքան եմ այդ ճամփեքին մեր երգը երգել...միայն ես գիտեմ, մեկ էլ այն քամին, որն այնքան շատ էր այդ լեռներում: Թե շշնջայի, թեկուզ գոռայի, ցանկությունս մեկն էր՝ ձայնս հասներ քեզ:
Թե որքան եմ գլուխս խոնարհ, անգամ վեր հառած քայլերս դժկամորեն առաջ բոթել, միայն քարերը գիտեին ու երկինքները, որ ուղեկցում էին ամեն մի քայլիս:
Թե որքան եմ հոգնատանջ և ուժասպառ հանգչել անխնամ ու խիտ խոտերին հանգիստ առնելու, միայն քո փափուկ մազերը գիտեն, որոնց դիպչելիս սառսուռ էիր ապրում:
Ու թե զայրացած քանի անգամ եմ մի բուռ հող քերել քարքարոտ գետնից, միայն քո նուրբ մարմինը գիտի, որին հպվելիս արցունք եր թափվում...

    
Հեռացնող ճանապարհներն ինձ միշտ քեզ մոտ էին բերում մտովի, իսկ երբ մոտեցանք, մեր ուղիները հեռացան իրարից...Դու մնացիր այն լեռներում, որտեղ ամեն մի քարի վրա քո անունն էր դաջված, ամեն մի հով քո շունչն էր բերում: Դու մնացիր ինձ հետ, սակայն ես այլևս այնտեղ չէի:
Իսկ հիմա այս հարթավայր հիշեցնող տափակ դատարկության մեջ ես կրկին լցված եմ քեզանով, սակայն դու արդեն այստեղ չես: Դու չկաս, բայց թևածում ես ամենուր, ամեն մի երգի մեջ մեր մեղեդին է լսվում, ամեն պարտված խոսք ու հաղթանակած լռություն մեր երգն է երգում, ամեն մի դատարկություն լցվում է քո աչքերի տխուր արտացոլանքով...

    
P.S. Համբուրում եմ գրեթե միշտ թաց քո աչքերը...

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2854 | 0 | 0
Facebook