Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Ամենօրյա Պատգամներ «ՀԱՍԿԱՑԵՔ ԱՅԼՈՑ» Հունիս 30

02:07, Пятница, 30 Июня, 2017 года
Ամենօրյա Պատգամներ «ՀԱՍԿԱՑԵՔ ԱՅԼՈՑ» Հունիս 30
     Ուր գնում եք, Ուրախությունը ձեզ հետ ունեցեք: Դուք շատ Օրհնված եք: Դուք շատ եք Օրհնում: Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ՝ նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի Օրհնություն պարտավոր եք ուրիշներին փոխանցել: Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջվել ու անցնել ողջ աշխարհը՝ հաղորդվելով մեկից միուսին: Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով՝ իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այդպես, Իմ Կենսատու ու ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից միուսին: Այս ժամանակի մեջ Փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին: Սիրեք բոլորին: Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել: Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ, երիտասարդների քաջության մեջ, այրերի ու կանանց հարաբերությունների մեջ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8231 | 0 | 0
Facebook