Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

««Արտ Ֆեստ» փառատոնը լավ հնարավորություն է ճանաչելու ու ճանաչվելու»

Art Fest
Автор:
Art Fest
01:11, Четверг, 15 Июня, 2017 года
««Արտ Ֆեստ» փառատոնը լավ հնարավորություն է ճանաչելու ու ճանաչվելու»

«Արտ ֆեստ 2017» միջազգային փառատոնի հաջորդ կանգառը նկարիչների միությունն է:


     Երգարվեստի լսումներին ու կինոդիտումներին, կազմակերպված վարպետության դասերին եկել է հաջորդելու կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցադրությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ժյուրիի անդամներ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, լուսանկարիչ Սամվել Սևադան, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, , հայտնի այլ արվեստագետներ և արտասահմանյան հյուրեր:


     «Արտ Ֆեստ» միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը նշում է, որ Արտ Ֆեստ փառատոնը բացառիկ է, քանի որ ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղերը միաժամանակ. « «Արտ Ֆեստ» միջազգային փառատոնը տարեցտարի գրանցում է դինամիկ աճ՝ թե՛ աշխարհագրական ընդգրկմամբ, թե՛ մասնակիցների թվի աճով, և սա է հենց հանդիսանում փառատոնի ապրելու գլխավոր շարժառիթը»:


     ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը նույնպես ներկա էր ցուցահանդեսի բացմանը: Վերջինս նշում է, որ ցուցահանդեսում ներկայացված մշակութային գործերը այլ տարիների համեմատ ավելի արժեքավոր են, և դա հսկայական առաջխաղացում է:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ նշեց, որ Երևան քաղաքում ցանկացած մշակութային նախանձեռնություն մայրաքաղաքն ավելի է երիտասարդացնում: Բարի ընթացք մաղթեց «Արտ ֆեստին»` իր յուրաքանչյուր մասնակցով:


     «Նմանօրինակ միջոցառումները մեծ դեր են խաղում երիտասարդ արվեստագետների հանրայնացման ու միջազգայնացման գործում», - վստահեցնում է պարոն Սուքիասյանը:


     Փառատոնին ներկայացված աշխատանքները շուրջ 250 հայտերից ընտրված լավագույններն են և առաջիկա երեք օրերին կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միությունում: Նկարիչների միությունը հեղեղած մշակութային գործերը հիմնականում ընգրկում են գեղանկարչության, լուսանկարչության, գրաֆիկայի, բատիկի, քանդակագործության, գոբելենի, խեղեգործություն և տիկնիկագործություն ոլորտները:


     Կերպարվեստի մասնագիտական հանձնախմբի նախագահ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան նշեց, որ արվեստի բոլոր ոճերը համատեղելը հրաշալի ու բարդ աշխատանք է: Նա մեծ առաջընթաց է նկատում կերպարվեստի, գեղանկարչության ոլորտում և հույս ունի, որ դեռ մեծ քայլերով առաջ կգնան:


     Հանձնախմբից, հետաքրքրված անձանցից բացի և հյուրերից բացի` ներկա էին նաև մասնակիցները` աշխատանքների հեղինակները:


     «Կարծում եմ ցուցահանդեսների մասնակցելով ու քեզ հեռվից դիտելով շատ ավելի լավ ես հասկանում արածդ գործի արժեքը: Արվեստանոցը կարծես արհեստական սահմաններ ստեղծի ու չթողնի համեմատես այլ գործերի հետ: Նմանօրինակ փառատոնները շատ լավ առիթ են ինքնադրսևորվելու ու ինքդ քեզ քննադատի աչքերով նայելու համար: Իսկ «Արտ Ֆեստ» փառատոնը լավ հնարավորություն է՝ ճանաչելու ու ճանաչվելու: Ճանաչելու նոր մտքեր, նոր դեմքեր ու նոր գույներ», - ասում է մասնակիցներից մեկը` Արման Օհանյանը:


     Իսկ Շուշանիկ Գևորգյանը հավելում է, որ «Արտ Ֆեստ» -ը հնարավորություն է տալիս նկարչին՝ աճելու, ցուցադրելու սեփական արվեստը:
    
    

Անի Յավրենց

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4021 | 0 | 0
Facebook