Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

«ԱրտՖեստ-2017». կայացավ ուկրաինական «DIY» թատերախմբի «Ինչպես երեխաները» ներկայացումը

Art Fest
Автор:
Art Fest
15:22, Среда, 14 Июня, 2017 года
«ԱրտՖեստ-2017». կայացավ ուկրաինական «DIY» թատերախմբի «Ինչպես երեխաները» ներկայացումը
    
«ԱրտՖեստ-2017» -ի շրջանակում հունիսի 14-ին կայացավ ուկրաինական «DIY» թատերախմբի «Ինչպես երեխաները» ներկայացումը:
    
    

Ներկայացումը պատմում է միմյանց հետ կռված դպրոցականների մտավորական ծնողների հանդիպման մասին, ովքեր հանդիպել էին, որպեսզի քաղաքակիրթ ձեւով պարզեն հարաբերությունները, սակայն անմեղ զրույցը վերածվում է «մենամարտի»:
    
     «Ինչպես երեխաները» սրամիտ կատակերգություն է ամուսինների եւ կանանց, ապահովված փաստաբանների եւ սովորական վաճառականների, կարիերիստների եւ տնային տնտեսուհիների միջեւ հարաբերությունների մասին, սակայն նրանց միավորում է մեկ բան. հաճախ մեծահասակներն իրենց պահում են երեխաների նման, եւ դա իսկապես ծիծաղելի է:
    
     Ուկրաինական «DIY» թատերախումբը հիմնադրվել է 2015 թվականին՝ միավորելով տարբեր մասնագիտություններ ունեցող Ալինա Կովալին (Վերոնիկա Վալլոն), Մաքսիմ Իեւվլեւին (Միշել Վալլոն), Քրիստինա Բելոսուդցեւային (Աննետ Ռեյ) եւ Ալեքսեյ Ռիստենկոյին (Ալեն Ռեյ):
    
     Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում թատերախմբի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով՝ կապված փառատոնի, Հայաստանի մասին:
    
     Մաքսիմ Իեւվլեւը, ով նաեւ թատերախմբի ղեկավարն է, նշեց, որ փառատոնը պարզապես հիանալի է անցնում, եւ չնայած հայերեն չեն հասկանում, բայց միջավայրն այնպիսին է, որ արդեն հարմարվել են: «Մենք երեկ ենք ժամանել, բայց մեզ այնքան ջերմ ընդունելություն ցուցաբերեցին, որ կարծես վաղուց էինք այստեղ: Շփվել ենք թատրոնի դերասանների հետ եւ անգամ նմանություններ գտել այստեղի եւ Ուկրաինայի թատերական կյանքի միջեւ», - նշեց Մաքսիմ Իեւվլեւը:
    
     Այն հարցին, թե արդյոք ներկայացումն ինչ-որ կոչ ունի, թատերախմբի ղեկավարը նշեց, որ ցանկացած ներկայացում ունի կոչ: Մարդիկ իրենց բարի ժպիտի տակ թաքցնում են իրենց իրական դեմքը, սակայն չպետք է մոռանալ, որ ցանկացած մեծահասակ որոշ չափով նաեւ երեխա է:
    
     «Բոլորը թքած ունեն, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Այստեղ ներկայացված է թե՛ իրական երջանկությունը, թե՛ անտարբերությունը», - նշեց Ալինա Կովալը:
    
     Այն հարցին էլ, թե ինչն է իրենց թատերախմբին առանձնացնում մյուս թատերախմբերից, Ալեքսեյ Ռիստենկոն նշեց, որ ամենագլխավոր եւ առանձնացող հատկանիշն այն է, որ իրենք ոչ պրոֆեսիոնալ դերասաններ են, ովքեր մեծ ջանք ու եռանդ են ներդրել իրենց թատերախմբի կայացման համար:
    
    
     «Պարզապես հաճելի է, երբ աշխատանքից հետո գնում ես թատրոն ու սկսում խաղալ: Այն, կարելի է ասել, մեր կյանքի անբաժանելի մասն է», - նշեց նա:
    
     Հայաստանյան տպավորություններն ուկրաինացի մասնակիցների մոտ շատ վառ են՝ ջերմ ընդունելություն, հյուրընկալություն, որի մասին լսել էին, սակայն արդեն տեսան ու զգացին: Ալինա Կովալն անգամ իր հիացմունքն արտահայտեց հայ աղջիկների նկատմամբ, ովքեր, ինչպես ինքն է նշում, երեկ իրեն փրկել են տեղացող կարկուտից, իսկ Ալեքսեյ Ռիստենկոն հասցրել է «Արարատ» ծխախոտ նվեր ստանալ:
    
    
     Քրիստինա Բելոսուդցեւան իր հերթին նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստան բավականին դժվար են հասել՝ ավտոբուսով, սակայն չի զղջացել, քանի որ եւս հիացած է Հայաստանով: Փառատոնի ուկրաինացի հյուրերը Հայաստանին մաղթեցին բարգավաճում, խաղաղություն:
    
     Նշենք, որ ներկայացումը մեծ հաջողությամբ արդեն ցուցադրվել է Ցյուրիխում, Փարիզում եւ Բրոդվեյում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3287 | 0 | 0
Facebook