Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

«Արտֆեստ»` հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են

Art Fest
Автор:
Art Fest
14:38, Среда, 14 Июня, 2017 года
«Արտֆեստ»` հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են
     Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է «Արտֆեստ» միջազգային 5-րդ փառատոնը:

Փառատոնի շրջանակում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ապագա ռեժիսորների, փառատոնի մասնակիցների եւ առհասարակ կինոսերների հանդիպումը փառատոնի ժյուրիի անդամների հետ:
    
     Երիտասարդներին ժյուրիի անդամները ներկայացրեցին նաեւ իրենց փառատոնային ֆիլմերը:
    
     Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը, ով նաեւ ընդգրկված է «Կինոարվեստ» մրցութային անվանակարգի ժյուրիի կազմում, նշեց, որ իր համար շատ ավելի մեծ նշանակություն ունեն երիտասարդական, ուսանողական փառատոները, ծրագրերը, քանի որ դրանք որոշակի քննություն են երիտասարդ սերնդի համար. «Ես միշտ ասել եմ, որ ինձ համար արվեստը մրցույթ չէ եւ սպորտից տարբերվում է հենց դրանով: Արվեստի չափանիշները, իհարկե, ուրիշ են: Բայց այս դեպքում այնպես է դասավորվել, որ արվեստը մրցույթի մեջ է: Սակայն փառատոնի երիտասարդ մասնակիցները թող միշտ հիշեն` ամենամեծ մրցանակը ստեղծագործական գործընթացն է: Դրանից ավելի մեծ մրցանակ չկա: Սա ասում է մեկը, ով իր ստեղծագործական կյանքում բազում մրցանակների է արժանացել: Դրանք ինձ համար ուրախություն են, բայց՝ ոչ երջանկություն. երջանկությունը ստեղծագործելն է»:
    
     Լուիզ Արեւշատյանը փառատոնի մասնակիցներից է: Նա փառատոնին վաղուց է ծանոթ, սակայն այս տարի որոշել է ոչ միայն օգնել ընկերներին, ովքեր մասնակցում են փառատոնին, այլեւ անձամբ փորձել իր ուժերը. «Ես, ուղղակի միշտ զբաղված լինելով ընկերներիս ֆիլմերի նկարահանմամբ, իմ անձնական ֆիլմը չէի ներկայացնում: Այս տարի որոշեցի ամեն դեպքում ներկայացնել իմ հեղինակային ֆիլմը` «Ժամանակից այն կողմը» »:
    
     Ի դեպ, նախորդ տարի մասնակիցն ընկերների հետ երկու աշխատանք է ներկայացրել, եւ երկուսն էլ արժանացել են մրցանակի։
    
     Խոսելով իր ֆիլմի մասին՝ ապագա ռեժիսորը նշեց, որ ֆիլմը ստանդարտից դուրս է. «Իրականության եւ պատրանքի մասին է, որտեղ կան սյուրռեալիստական ուղղություն եւ սիմվոլիկա, եւ ամբողջը կառուցված է հոգեբանական մոնտաժի վրա: Ֆիլմի հերոսուհին ե՛ւ միֆ է, ե՛ւ իրական»:
    
     Հավելենք, որ 2013 թվականից Հայաստանում անցկացվող «Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի ժյուրիի կազմում այս տարի ոչ միայն հայ, այլեւ արտերկրից ժամանած արվեստագետներ են:

Источник: erit.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2981 | 0 | 0
Facebook