Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

Մեկնարկել է գունագեղ «Արտֆեստ»-ը

Art Fest
Автор:
Art Fest
21:39, Суббота, 10 Июня, 2017 года
Մեկնարկել է գունագեղ «Արտֆեստ»-ը
    
10 օր շարունակ ստեղծագործական հարթակը կտրամադրվի երիտասարդներին:

Տասն օր շարունակ ամառային օրերն էլ ավելի գունավոր կդարձնի հայաստանյան ամենաերիտասարդական փառատոնը՝ «Արտֆեստ» -ը: 7 երկրի 500 երիտասարդ է եկել՝ «Մեկ տանիքի ներքո» մասնակցելու «Արտֆեստ» միջազգային 5-րդ փառատոնին:
    
    
     Փառատոնի բացումը հունիսի 8-ին՝ ժամը 18.00-ին, կայացավ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում՝ «Վեստսայդյան պատմություն» պարային ներկայացմամբ:
    
    
     Փառատոնն այս տարի ընդգրկում է արվեստի ավելի քան 10 ճյուղ՝ թատերարվեստ, կինոարվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն եւ այլն։
    
    
     Առաջին անգամ ընդգրկվել է նաեւ «Գրականություն, դրամատուրգիա եւ կինոսցենար» անվանակարգը, որն այս տարի նվիրվում է մեր անվանի արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Այս անվանակարգում հաղթողների համար Ռուբեն Հովսեփյանի ընտանիքը սահմանել է 100 հազարական դրամ պարգեւ:
    
    
     «Դրամական մրցանակ սահմանելու գաղափարը մայրիկինս էր: Թեպետ այն շատ մեծ չէ, բայց կարծում ենք, որ երիտասարդ մարդու համար դա ոգեւորիչ կլինի: Ինչ-որ առումով մեր ընտանիքը փորձում է աջակցել այս ոլորտում նոր ճանապարհ հարթող երիտասարդներին», - ասել է Ռուբեն Հովսեփյանի դուստրը՝ Մոնի Հովսեփյանը:
    
    
     Փառատոնի նախագահ Էրիկ Բաղդասարյանը շեշտեց, որ փառատոնն անցկացվելու է «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Նա մեծ ուրախությամբ ընդգծեց, որ 5 տարի առաջ փառատոնին մասնակցում էին 130 երիտասարդ արվեստագետներ, իսկ այս տարի ավելի քան 500 հայտ էին ստացել, որոնցից ընտրվել են լավագույնները:
    
    
     10-օրյա փառատոնի շրջանակներում նախատեսված են երիտասարդական թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, նորաձեւության ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր:
    
     Փառատոնի ժյուրիի կազմում եւ մասնակիցների թվում կան հյուրեր Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Տանզանիայից, Չեխիայից, Վրաստանից եւ Ղազախստանից:

Источник: http://erit.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5250 | 0 | 0
Facebook