Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

Մշակույթի անվանի գործիչները՝ «Արտ ֆեստ» փառատոնի բացմանը

Art Fest
Автор:
Art Fest
13:47, Суббота, 10 Июня, 2017 года
Մշակույթի անվանի գործիչները՝ «Արտ ֆեստ» փառատոնի բացմանը

Երևանում մեկնարկեց «Արտ Ֆեստ» փառատոնը, որն անցկացվում է հինգերորդ անգամ։ Փառատոնի բացումն ազդարարվեց «Վեստսայդյան պատմություն» պարային ներկայացմամբ։


    

Այն ամփոփում է երիտասարդների աշխատանքները թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրականություն ոլորտներում։ Փառատոնին ներկայացված է 500 երիտասարդ Հայաստանից ու արտերկրից։ Ժյուրիի կազմում ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներն են։ Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման մանրամասները:


    

«Այս տարի Հայաստան են ժամանելու արտասահմանցի մասնակիցներ և ժյուրիի անդամներ Շվեդիայից, Ռուսաստանից, Չեխիայից, Տանզանիայից, Վրաստանից, Ուկրաինայից ու Ղազախստանից», - փառատոնի բացմանն ասաց «Արտ Ֆեստ» -ի նախագահ Էրիկ Բարսեղյանը, ապա ներկայացրեց ժյուրիի հայաստանյան կազմին։


    

Նրանց թվում են փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը, Լալա Մնացականյանը, Երվանդ Երզնկյանը, Աննա Հեքեքյանը, Նադեժդա Սարգսյանը, Վիգեն Չալդրանյանը, Միքայել Պողոսյանը, Կարինե Խոդիկյանը, Անետա Երզնկյանը, Արամ Նիկոլյանը, Լիլիթ Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Կարեն Աղամյանը, Աշոտ Համբարձումյանը, Դավիթ Մինասյանը, Սամվել Սևադան և այլք։ Մրցութային ծրագրում ընդգրկված ներկայացումների դիտումները սկսվել են մարտի սկզբին:


    

Փառատոնի ղեկավարը նկատեց, որ իրենք ուզում են խթանել ստեղծագործ երիտասարդների շրջանում մասնագիտական հմտությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։ Նա հույս ունի, որ իրենք նոր անուններ կբացահայտեն։


    

Փառատոնի մրցանակակիրները կհայտարարվեն միջոցառումների շարքի ավարտին` հունիսի 19–ին: Մինչև այդ կլինեն թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, նորաձևության ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր, հանդիպումներ արվեստի հայտնի գործիչների հետ:


    

Այս տարի փառատոնում սահմանվել է նաև դրամական մրցանակ նոր` «Գրականություն» ուղղության համար։ Փառատոնի կազմակերպիչները այս անվանակարգը նվիրել արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Նրա ընտանիքն էլ որոշել է դրամական պարգև տալ լավագույն 2 մասնակցին` «Դրամատուրգիա» և «Կինոսցենար» անվանակարգերում: Պարգևը կազմում է 100.000-ական դրամ:

Источник: http://life.tert.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5995 | 0 | 0
Facebook