Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

ԵՐԱԶԱՆՔԻ ԹԵՎԵՐՈՎ

13:09, Вторник, 30 Мая, 2017 года
ԵՐԱԶԱՆՔԻ ԹԵՎԵՐՈՎ

2017թ. մայիսի 12-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում կազմակերպվեց 6 Գ դասարանի աշակերտուհի Մերջեն Բերդիբաևայի անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը՝ կերպարվեստի ուսուցչուհի Լ. Սարգսյանի և դասղեկ Գ. Քոչինյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսը կրում էր «Երազանքի թևերով» խորագիրը: Ցուցադրված նկարները գունեղ էին և ինքնատիպ, թեմատիկան՝ բազմազան: Փոքրիկ նկարչուհին, ներկայացնելով իր աշխատանքները, նշեց, որ նկարչությունը իր տարերքն է, իր կենսակերպը:

Ցուցահանդեսին ներկա գտնվողները բարձր գնահատեցին Մերջենի ձիրքը, աշխատասիրությունը, իսկ տնօրեն Հ. Խումարյանը իր խոսքում նշեց արվեստի կարևորությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները դպրոցում շարունակական պիտի լինեն՝ նպատակ ունենալով խրախուսելու փոքրիկ նկարիչների բացահայտմանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6644 | 0 | 0
Facebook