Идет загрузка...
Сегодня:  Пятница, 10 Мая, 2024 года

Статьи

Երիտասարդ լինե՞լն է երջանկություն, թե երիտասարդներն են երջանիկ

Meri Madatyan
Автор:
Meri Madatyan
23:20, Понедельник, 29 Мая, 2017 года
Երիտասարդ լինե՞լն է երջանկություն, թե երիտասարդներն են երջանիկ

Այո, ՛ նրանք մեր կյանքը զարդարում են: Նրանք մեր հույսն ու ապագան են: Նայում ես շուրջդ, ու եթե կա իսկապես անկեղծ ուրախություն ու գեղեցկություն՝երիտասարդների մեջ է: Նրանք լավ հույսեր ու երազանքներ ունեն, նրանք հավատում են, ու պատրաստ են գործադրելու իրենց ուժերը, ջանք թափելու, որպեսզի երազանքներն իրականություն դառնան: Արդյոք միայն հիմա՞ են երիտասարդներն այդպիսին, թե՞ նրանք միշտ էլ այսպիսին են եղել: Հարցնում եմ իմ հարեվանուհի Արմինե տատիկին, որ ժամանակին մանկավարժ է եղել, խորհրդային ժամանակների երիտասարդների կյանքին քաջածանոթ մարդ.

-Արդյոք այն ժամանա՞կ էին երիտասարդներն ավելի երջանիկ, թե՞ հիմա:

-Այն ժամանակվա երիտասարդներն ընդհանուր առմամբ կարծես թե միատեսակ էին մտածում, բայց կար նաև ապահովության՝ բոլորին բնորոշ ինչ-որ զգացում: Արտասահմանյան հոռետեսական երիտասարդական հոսանքների՝հիպիների, էմոների, տրամադրությունների արձագանքները խորհրդային երիտասարդական միջավայր էլ՛ էին հասնում, բայց դրանք գերազանցապես արտաքին ձևի կերպարանք էին ընդունում: Դժգոհությունն ավելի շատ հասուն տարիքի մարդկանց էր բնորոշ, ովքեր զգում, հասկանում ու գիտակցում էին եղած քարացածությունը, լճացող ու անփոփող վիճակը: Բայց պարզ է, որ ի վերյո, անցումային տարիքում գտնվող երիասարդությունն էլ հասկացավ դա, այլապես՝ կյանքի ոչ՝ մի փոփոխություն չէր լինի: Ես հիանում եմ այժմյան երիտասարդուդությամբ: Նրանք այնքան ազատամիտ են, տարբեր, բայց բոլորն էլ գեղեցիկ ու համակրելի:


    

-Ափսոս միայն, -շարունակում է միտքը Մանկաարժական ինստիտուտի Կուլտուայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Համբարձումյանը, ՛-որ այժմյան երիտասարդության դժվարություններն ու խնդիները համակարգային ուշադրության ու հոգածության առարկա չեն: Ամեն ինչ ավելի շատ կախված է այն բանից, թե որքանով ապահով ու երիտասարդի առաջընթացի համար պայմաններ ստեղծելու ունակ է այն ընտանիքը, որտեղ նա ծնվել է: Արդյոք դա չէ՞ պատճառը, որ ծնելիությունը մեր երկրում այսքան կրճատվել է: Ի վերջո, չ՞է որ մեր երկրում պետական բյուջեից սնվող աշխատատեղերի աշխատավարձերը հաշվարկվում են ոչ՝ թե նաև ընտանիք-երեխա պահելու, այլ առավելապես մեկ անձի ոչ լրիվ հաշվարկով նվազագույն կարիքների նշաձողը նկատի ունենալով:

-Իսկ միջին ապահովության ընտանիքից ուսանողուհի, սոցիոլոգ Տաթևիկն ասում է.

-Ես երիտասարդ եմ, ես ուժեղ եմ, ես զինված եմ գիտելիքնեով և ամեն ինչ լավ կլինի:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2611 | 0 | 0
Facebook