Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

Մերօրյա հերոսները շարքից «Մի կյանքի պատմություն» խորագրով փոխհամագործակցված դասը

Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Пресс-секретарь:
Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
13:03, Пятница, 12 Мая, 2017 года
Մերօրյա հերոսները շարքից «Մի կյանքի պատմություն» խորագրով փոխհամագործակցված դասը
     Հերոսական անցյալ ունեցող գիտակցված պայքարի ելած հայ քաջորդիները իրենց ոգով ամուր պահեցին Արցախի ու Հայաստանի սահմանները։
     Քառօրյա պատերազմը նոր իմաստ ու փայլ հաղորդեց մեր պատմության հերոսական էջերին, նշանավորվեց հայկական զենքի նոր հաղթանակով։
     Այն ոգեշնչեց ու հայրենասիրությամբ լցրեց շատերի հոգիներն ու սրտերը։ Այդ ոգեշնչումից ծնվեց գաղափար անցկացնել Մերօրյա հերոսները շարքից «Մի կյանքի պատմություն» խորագրով փոխհամագործակցված դասը /ուսուցիչ՝ Լ.Գրքիկյան/։ Այս անգամ իրենց տնային հանձնարարությամբ թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին թիվ 1 ավագ դպրոցում։ Նրանցից շատերի համար մերօրյա հերոսը ոչ միայն զենքը ձեռքին առաջնագծում կռվող զինվորն էր, այլև մեր՝ կողքին գրիչը ձեռքին, երգը շուրթին յուրաքանչյուր հայն էր։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4317 | 0 | 0
Facebook