Идет загрузка...
Сегодня:  Среда, 15 Мая, 2024 года

Статьи

Հայերենի գաղտնարաններում

Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
Пресс-секретарь:
Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
11:32, Пятница, 07 Апреля, 2017 года
Հայերենի գաղտնարաններում
     Այսօր թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները հյուրընկալվել էին Մայրենի լեզվի և գրականության քաղաքում. բարեշեն մի քաղաք, որտեղ յոթից մինչև տասնմեկերորդ դասարանի աշակերտներն իրենց գիտելիքների քառաբաժան թաղամասը կառուցեցին՝ մեկ առ մեկ վեր խոյացնելով իմացության իրենց շենքերը: Մրցույթ էր, և տանտերերը՝ Հայոց լեզուն ու Գրականությունը, հրավիրել էին նաև Կինոարվեստին, Գեղանկարչությանը, Երաժշտությանը, ոչ ավելի, ոչ պակաս՝ Բերդերին: Մի կողմից հայկական առածներն էին ձեռքով անում, մյուս անկյունից՝ դիցաբանական դարձվածքները: Հրապարակում հնչում էին հայ դասականների բառերով գրված երգերը, իսկ ցայտաղբյուրի մոտ հենց բանաստեղծներն էին ասմունքում: Խոնարհվեցինք բակում նստած հայ գրողների մայրերի առջև, քիչ էր մնում խաղայինք հենց իրենց՝ դեռևս մանուկ ու պատանի գրողների հետ: Տարբեր տարիքի աշակերտներն այնքա՜ն համերաշխ էին մրցակցում միմյանց հետ, որ մի պահ նույնիսկ կոալիցիա կազմեցին: Բայց հաղթակամարը կառուցեց իններորդցի Սուրեն Թադևոսյանը, որն էլ ստացավ պարգևը:
     Գեղեցիկ զգացումներով ու երախտագիտությամբ մեկնեցինք Մայրենի լեզվի և գրականության քաղաքից՝ հույսով, որ մոտ ապագայում վերստին կհյուրընկալվենք:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3363 | 0 | 0
Facebook